«Վարչապետը Ծառուկյանի մուտքը խորհրդարան լեգտիմ է ճանաչել, ավելին, մարդը հեղափոխական բարաթ՝ հուշագիր ունի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս։ ——————————— Հարցի նախաբանը —————————– Էդմոն Մարուքյանը ասում է, որ Նոր Հայաստանում Ծառուկյանը խորհրդարանում անելիք չունի, քանի որ բիզնեսը հիմա անվտանգ է և իրենք (ինքը) խորհրդարանում կպաշտպանի իրենց (Ծառուկյանի) շահերը։ Այսինքն բիզնեսը և քաղաքականությունն այլևս տարանջատված են։ Ենթադրվում է, որ Նոր Հայաստանը հեղափոխական ուժերն են կերտել, միևնույն ժամանակ Մարուքյանը (Լուսավոր Հայաստանը) հեղափոխական ուժ չի, սակայն Հեղափոխական Հայաստանի արժեքների դիրքերից է հանդես գալիս։

Հարցի նախապատրաստումը
—————- Հեղափոխական Հայաստանի անունից, ըստ տրամաբանության, կարող է հանդես գալ հեղափոխական ուժը։ Ավելի ուժեղացնենք շեշտը, հեղափոխության Առաջնորդը կամ Հեղափոխության Ալֆա և Օմեգա Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ և Ծառուկյանը՝ որպես ԲՀԿ նախագահ, սույն թվականի հոկտեմբերի 7-ին կնքել են հուշագիր, ըստ որի պայմանավորվել են համագործակցել (ուշադրություն՝ վարչապետը և կուսակցությունը, այլ ոչ թե կուսակցությունն և կուսակցությունը), մասնավորապես․ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։ Հեղափոխության Առաջնորդը, միաժամանակ վարչապետը, մի կուսակցության հետ պայմանավորվել է տնտեսական համագործակցության մասին (իսկ մյուս կետով «Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ»)։ Այսինքն՝ Հեղափոխությունը (Նիկոլը) հանաձայնվել է, որ բիզնեսը տեղ ունի խորհրդարանում։ Հարցը ———– Էդմոն, «Նոր Հայաստանը» (Նիկոլը) բիզնեսմենին տեսնում է խորհրդարանում, նաև որպես ներդրում բերող խորհրդարանական ուժ (!!!!!!!!!!!!!!!!!!!!!) ու պայմանագիր է կնքում համագործակցության մասին (այդ թվում նաև ընտրությունների ժամանակ)։ Հեղափոխությունը Ծառուկյանի մուտքը խորհրդարան լեգտիմ է ճանաչել, ավելին, մարդը հեղափոխական բարաթ՝ հուշագիր ունի, այսինքն հեղափոխականի թուղթ ունի` պեչատով։ Ինչո՞ւ չես քննադատում վարչապետին հակահեղափոխական գործունեություն ծավալելու, ինչպես նաև վարչապետ+կուսակցություն անհասկանալի ֆորմատով (լիազորությունների գերազանցում) պայմանագիր կնքելու համար։
Հ․Գ․ Այստեղ ինձ Ծառուկյանը չի հետաքրքրում, այլ՝ սկզբունքը (սկզբունքի բացակայությունը)»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am