Նիկոլին դարձրել են սակրալ աստվածություն, նկարի մոտ ամեն կիրակի մոմ են վառում, տեսնելիս խաչակնքվում են…

  Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ի ում գտնվող առավել բարեկիրթ ու գաղափարական մարդիկ շատ հարգանքով են վերաբերվում այն փաստին, որ ես ընդդիմադիր կեցվածք եմ ընդունել ու պարբերաբար քննադատում եմ իշխանություններին։ Ինձ ով ճանաչում է, գիտի, որ ես թքած ունեմ բոլոր տեսակի կարգավիճակների ու պաշտոնների վրա ու իմ քննադատության հիմքում անկեղծ մտահոգությունն է, ինչպես նաև՝ քաղաքական համոզմունքն ու գաղափարը։ Նրանցից շատերի հետ ես շարունակում եմ պահպանել ընկերական կապերն ու մարդկային ջերմ փոխհարաբերությունները։ Բայց գիտեք զավեշտը որն Է։ ՔՊ-ին հեղափոխությունից հետո կամ էլ ընթացքում միացած կիսագրագետ լյումպենների մի հավաքածու կա, որն ի զորու չէ ընկալել քաղաքական խոսքի ո՛չ էությունը և ո՛չ էլ բովանդակությունը։ Բանից պարզվում է, որ լյումպենները հին կուսակցականներից շատ ավելի նվիրյալ ու մոլեռանդ ՔՊ-ականներ են դարձել։ Դրանց թվում է, թե Նիկոլի հետ սելֆի անելուց ու փոխվարչապետների համար մի երկու անգամ կոֆե դնելուց հետո, արդեն իսկ լուրջ ու կայացած քաղաքական դեմքեր են։ Բայց ես հո տեսել եմ, թե ինչպես էին լյումպենները աշխատանքի ակնկալիքով կուսակցության միջանցքներում օրերով թուխս նստում, տեսել եմ, թե ինչպես էին թեթև պաշտոն ստանալու նպատակով ճանկռում փոխվարչապետների աշխատասենյակների դռները։ Տեսել եմ, տեսել, ասում էին մենք էլ ենք փողոց փակել, մեզ էլ մի բան տվեք, ախպեր։ Ու էս մարդկային հոտը ոչինչ չի կարողանում հասկանալ։ Նիկոլին դարձրել են սակրալ աստվածություն, նկարի մոտ ամեն կիրակի մոմ են վառում, տեսնելիս խաչակնքվում են և այսպես շարունակ։ Ես այդ մարդկանց իսկապես կարեկցում եմ, Սերժ Սարգսյանի օրոք նրանցից շատերը կենդանուց ոչնչով չեն տարբերվել ու հիմա Նիկոլը վերջապես մարդ զգալու հնարավորություն է տվել։ Դրանք էլ պետք է չէ՞ ինչ-որ կերպ ցույց տան իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը և փոխհատուցման համար ընդամենը մի ճանապարհ գիտեն. հրապարակային տիրույթում հարձակվել բոլոր նրանց վրա, որոնք կհամարձակվեն գոնե մի թեթև քննադատել իրենց տիրոջը։ «Սև՞ ես ախպեր»։ Լավ, էլ շատ չեմ խորանում, միայն ուզում էի ասել, որ հեղափոխական հորջորջվող լյումպենների մի տեսակ կա, որը գաղափարական ու բովանդակային տեսանկյունից արժեզրկում ու պղծում է ամեն ինչ։ Հին ՔՊ-ականներ, մանրից ռադ արեք դրանց»։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am