Ջոն Բոլթոնի «տնային առաջադրանքը»

«Հայոց աշխարհը» գրում է. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակմանը զուգընթաց Ղարաբաղյան բանակցային գործընթացն արագացնելու գերտերությունների փորձերը տարածաշրջանի համար սկիզբ առած դաժան մրցակցության առաջին ազդանշաններն են։ Դրանց ուղղվածության ու նպատակների հետազոտությունից ակնհայտ է դառնում, որ թեւակոխում ենք մի հանգրվան, երբ տարածաշրջանի համար մրցակցությունը հետեւողականորեն նպատակամղվում է դեպի Ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխության տարբերակների փնտրտուք։ Այս առումով այլեւս հարկ չկա քողարկել, որ ընտրություններում հաղթելու միջոցով Հայաստանի իշխանությունները քարտ-բլանշ են ստացել կյանքի կոչելու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի «տնային առաջադրանքը»։ Սակայն դեռ վաղ է եզրակացնել, թե կդիմե՞ն նրանք նման վտանգավոր քայլի, քանզի ազատագրված 5 շրջաններն ու մանավանդ Արաքսի հովիտը Իրանի դեմ ուղղված հյուսիսային հենակետի վերածելու ամերիկյան ծրագիրը արդեն դարձել է այն կատալիզատորը, որը շղթայական ռեակցիա է առաջ բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների շրջանում։ Ռուսաստանի արտգործնախարարի շուտափույթ այցը Բաքու եւ, ըստ էության, Ադրբեջանի նախագահի անունից արած հայտարարությունը վկայում են, որ Մոսկվան նույնպես սկսում է արծարծել ստատուս քվոյի պահպանման սկզբունքից հեռանալու հարցը։ Այսինքն՝ սկիզբ է առնում դաժան մրցակցություն գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխության զույգ տարբերակի միջեւ, որոնք դեռեւս չեզոքացնում են մեկը մյուսին։ Այս համատեքստում պատահական չէ, որ ժամանակին «Լավրովի պլանն» առաջադրած Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերի համադրողի դերակատարությունն իր վրա է վերցնում Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն, փորձելով շահաբաժիններ կորզել նման հեռանկարից։ Բատկան փորձում է շրջափակել հայկական կողմի հետագա զորաշարժերի դաշտը։ Ա.Լուկաշենկոյի մատուցմամբ՝ իրականում այժմ Ադրբեջանն ինքն է փորձում Ղարաբաղյան բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջագծից եւ տեղափոխել 2011թ. Կազանյան եռակողմ հանդիպման հետեւանքով գրեթե համաձայնեցված կարգավորման սկզբունքների դաշտ, դրանով իսկ Ռուսաստանին շահագրգռելով Հայաստանի վրա ճնշում գործադրելու հեռանկարով։ Ուրիշի ձեռքերով իրականացվող այս նուրբ ու բազմաքայլ կոմբինացիայի հաջողության գրավականը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ու մանավանդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Ռուսաստանի ղեկավարության անթաքույց դժգոհությունն օգտագործելու ցանկությունն է։ Բաքվի համար դա այն հիմնական խաղաքարտն է, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի աչքում Հայաստանը ներկայացնել որպես Ղարաբաղի հարցում իր անզիջում դիրքորոշմամբ հետխորհրդային երկրների ինտեգրմանը խոչընդոտող ուժ։ Մեզ հասկացնում են, որ Հայաստանը վերստին պետք է վերադառնա Կազանյան ձեւաչափին` միացյալ ուժերով խոչընդոտելու համար Ջ.Բոլթոնի` Երեւանում ազդարարած սկզբունքների կենսագործմանը։ Հասկանալի է, որ հակառակ պարագայում Բաքվի մատուցմամբ Ա.Լուկաշենկոն մեր երկրի ղեկավարությանը կմեղադրի ՀԱՊԿ-ի հանդեպ դավաճանության մեջ եւ Ռուսաստանի առջեւ կդնի ադրբեջանական նոր ագրեսիային քարտ բլանշ տալու միջոցով Հայաստանին պատժելու պահանջը»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am