Հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները այսօր զբաղված են պաշտոնների բաշխմամբ

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված: Իշխանությունները մինչև Ամանոր զբաղված կլինեն Ազգային ժողովում և կառավարությունում ուժերի վերաբաշխմամբ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ զբաղված են միմյանց թիրախավորելով: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընտրական պրոցեսի ավարտից հետո սկսեց վայելել հանգիստը՝ խորովածի սեղանի շուրջ, քաղաքից դուրս: Մեծ հաշվով տրամաբանական էր, որ քաղաքական պրոցեսների ռիթմը ընտրություններից հետո ընկնելու է: Սակայն քարոզարշավի ընթացքում մի կողմից երկիրը կործանումից փրկելու, մեկ այլ կողմից այդ փրկության դեղամիջոցները ներկայացնող ուժերն այսօր արդեն այնպիսի հանգստությամբ են վերադարձել իրենց նախկին ռիթմին, որ հնչեցված սուր հայտարարություններից որևէ հետք չի մնացել: Դժվար է հասկանալ, օրինակ, ինչպես են հանրապետականները անցնում քաղաքից դուրս հանգստի ռեժիմին, երբ դեռևս մեկ շաբաթ առաջ խոսում էին Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու վտանգի մասին: Ենթադրվում է, որ եթե կա նման վտանգ, ապա այն չի ավարտվում ընտրություններով: Կամ ինչպես են հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները, հեղափոխության աջակից դիրքավորվող ուժերը այսօր զբաղված են կա՛մ պաշտոնների բաշխմամբ, կա՛մ էլ ապագա քաղաքական համակարգում դիրքավորվելու խնդիրներով՝ կորելով հասարակության ուշադրության դաշտից:

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նոր Ազգային ժողովի առաջին նիստը լինելու է Ամանորից հետո, ապա փաստացի քաղաքական տարին մոտեցել է իր ավարտին:
Ու այն կսկսվի հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթվա սկզբից՝ համազգային ամանորյա խումհարից հետո: Հուսանք՝ խումհարն ու քաղաքականության կուլիսային բնույթն այս օրերին կկրեն ժամանակավոր բնույթ, ու ընտրություններով կավարտվի քաղաքական պրոցեսի հախուռն փուլը, ոչ թե հեղափոխությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am