Սկանդալային միջադեպ ՀՔԾ քննիչի մասնակցությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտեղ շարքային աշխատողները չեն կարողանում կանգնել։ Միջին չինովնիկները նրանց համեմատ ավելի վատ տեղում են կանգնեցնում ավտոմեքենաները, իսկ կրտսեր անձնակազմը ամենահեռու ու անհարմար կետերում, եթե, իհարկե ավտո ունի։

Այդպես է նաեւ Հատուկ քննչական ծառայությունում, որը գտնվում է Վաղարշ Վաղարշյան 13 ա հասցեում։ Անցակետի աշխատողներն էլ սրբորեն պահում են քննիչների տեղը ու թույլ չեն տալիս, որ «հասարակ» այցելուները զբաղեցնեն ՀՔԾ քննիչների տեղերը։ Բայց այսօր չկարողացան հանել փաստաբան Հակոբ Ճարոյանի մեքենան։ Հակոբ Ճարոյանն իր պաշտպանյալների հետ եկել մասնակցելու քննչական գործողության։ Նա կայանել է իր ավտոմեքենան շենքի դիմաց, սակայն պարզվել է, որ քննիչի տեղ է զբաղեցրել։ «Մեքենաս կանգնեցրել եմ հասարակական թույլատրելի վայրում։ Սերժանտը, որը կանգնած է անցակետում, պահանջեց, որ մեքենաս հանեմ, քանի որ այդ տեղում քննիչի մեքենա է կանգնում։ Հետո մի աղջիկ քննիչ եկավ, ասեց՝ սա իմ տեղն է։ Պահանջեց, որ ես դուրս գամ, ես էլ չգնացի», – պատմում է փաստաբանը։ Օրինավոր վարք ցուցաբերելու, ինչ-որ տեղ «հյուրին» զիջելու փոխարեն ՀՔԾ «աղջիկ-քննիչը» խախտում է կատարել՝ նա Ճարոյանի ինադու իր toyota cаmry ավտոմեքենան կանգնեցրել է ուղիղ նրա lexus-ի հետեւում, երկրորդ գծի վրա, զբաղեցնելով փողոցի բանուկ մասը եւ զգուշացրել է փաստաբանին, որ դուրս է գալու միայն ժամը վեցին։ «Նա ուզեց ասի՝ իմ մեքենան սենց կանգնացնելու եմ, որ դու չկարողանաս դուրս գաս։ Ես մնացի այդտեղ»։ Ճարոյանը տակը մնացողը չէր ու իր հերթին վատություն արեց՝ դիմեց ոստիկանություն։ Ոստիկանները եկան ու արձանագրեցին, թե ինչպես է ՀՔԾ քննիչը խախտում կատարել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am