Նախկին ամուսինը խանդի հողի վար վիճաբանել է կնոջ հետ, ծեծել, խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1981 թվականին, գնացել է 1979թ. ծնված նախկին կնոջ բնակարան, նրան մեղադրել դավաճանության մեջ, խանդի հողի վար վիճաբանել է նրա հետ, ծեծի ենթարկել, ապա նաև՝ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին, ուսերին, ձախ բազկին, նստատեղին, որովայնին և կրծքին, այնուհետև կտրելով էլեկտրական մալուխը՝ հոսանքահարել է նրան, ապա՝ մկրատով կտրել մազերը: Արդյունքում՝ կնոջը պատճառվել է «որովայնի, իրանի, ձախ զստոսկրի կատարի, վերին և ստորին վերջույթների ճանկռվածքներ, արյունազեղումների, ծակած-կտրած վերքերի և ձախ բազկի շրջանի կտրած վերքերի ձևով վնասվածնքներ», ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Բացի այդ, 2017թ. հուլիսի 11-ին տղամարդը կրկին գնացել է կնոջ բնակարան, վիճաբանել նրա հետ, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, իսկ առավոտյան նրան տարել է Սևանա լճի մի ամայի լողափ, որտեղ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա թևերի և կրծքի հատվածներին՝ պատճառելով «աջ ականջախեցու շրջանի սալջարդ, զույգ վերին վերջույթների, ձախ կրծքագեղձի շրջանների կտրած վերքեր»: Արդյունքում՝ 37-ամյա տղամարդն իր վերոնշյալ գործողություններով նախկին կնոջը հասցրել է ինքասպանության փորձի: Մասնավորապես՝ դրսևորած վերաբերմունքի և արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու արդյունքում կնոջ մոտ ձևավորվել է «իրավիճակային դեպրեսիվ ձգձգվող խանգարում»: Գտնվելով խիստ ընկճված վիճակոմ, ստորացված և նվաստացած զգալով՝ 2017թ. հուլիսի 13-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, կինը փորձել է ինքնասպան լինել՝ տունը հրկիզելու եղանակով: Սակայն կնոջ նախկին ամուսինը մարել է բռնկված հրդեհը՝ նրան առաջարկելով ինքնասպան լինել իր բացակայությամբ՝ միաժամանակ նրանից պահանջելով գրել գրություն՝ նշելով, թե որևէ մեկը մեղավոր չէ նրա ինքասպանության համար, որից հետո հեռացել է: 39-ամյա կինը մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինիս եղբայրը թույլ չի տվել՝ ժամանակին օգնության հասնելով քրոջը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am