Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը: ԿԸՀ-ի կողմից թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո արդեն ԱԺ-ն կհամարվի կազմավորված և հենց այդ օրն էլ կհայտարարվի նաև ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստն անցկացնելու օրը: ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, նոր ընտրված խորհրդարանի առաջին նիստի օրը սահմանվում է ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը: Կարճ ասած, եթե ՍԴ-ում ընտրության հետ կապված հարցեր չվիճարկվեն, ապա ԱԺ կազմավորման օրվանից հետո երկրորդ երկուշաբթի օրը կկայանա ԱԺ 7-րդ գումարման առաջին նստաշրջանի առաջին նիստը: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 21-ին հաջորդող երկրորդ երկուշաբթին դեկտեմբերի 31-ն է, որը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է: Դրան հաջորդող երկուշաբթին՝ հունվարի 7-ը, կրկին ոչ աշխատանքային օր է:

Այդ իսկ պատճառով էլ, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա ամենայն հավանականությամբ, 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը տեղի կունենա հունվարի 14-ին:
Ինչ վերաբերում է շրջանառվող մեկ այլ հարցին, ապա վարչապետի ընտրություն չի լինելու: Առաջին նիստի օրը վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից: «7-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը ՀՀ նախագահի հրամանագրով ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն կնշանակվի ՀՀ վարչապետ: Այսինքն, մենք վարչապետի ընտրություն չենք ունենալու»,- ասաց Վ. Այվազյանը: Խոսելով նախորդ՝ մի կողմից 2017-ին, մյուս կողմից՝ 2018-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություն իրականացնելու մասին, Վ. Այվազյանը նշեց, որ մինչ այդ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ չէր մտել ուժի մեջ և գործում էին անցումային դրույթները: «Հիմա արդեն մենք անցումային դրույթներ չունենք և Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ: Ուստի, այսուհետ ՀՀ վարչապետը նշանակվելու է ՀՀ նախագահի կողմից: Այսինքն, անկախ այն հանգամանքից ԱԺ-ի հերթական, թե արտահերթ ընտրության արդյունքում է ձևավորվում խորհրդարանը, վարչապետը նշանակվում է, իսկ վարչապետի ընտրություն տեղի է ունենում գործող վարչապետի և կառավարության հրաժարական տալու դեպքում միայն, ինչը մենք ունեցել ենք այս տարի»,- ասաց Վ. Այվազյանը: Պատասխանելով հարցին, որ՝ եթե ընտրությունների արդյունքներով մի կուսակցության չհաջողվի մեծամասնություն ունենալ, այդ դեպքում ՀՀ նախագահն ինչպե՞ս պետք է վարչապետին նշանակի, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը պատասխանեց. «Երբ որևէ կուսակցություն մեծամասնություն չունենա, ապա կուսակցությունները կոալիցիաներ պետք է կազմեն վարչապետի թեկնածուի շուրջ: Այսինքն, կոալիցիա կազմելու հիմքում վարչապետի թեկնածու ունենալն է լինելու, ով էլ կրկին նախագահի հրամանագրով կնշանակվի վարչապետ»,-ասաց Վ. Այվազյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am