Ինչո՞վ է Փաշինյանը կաշկանդված և ինչու՝ պատրաստակամ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օրերս գրեթե միաժամանակ անդրադարձել են ղարաբաղյան խնդրին` Թվիթերի իրենց էջերում: «2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը», - գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշել է` հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»: Եթե այս գրառումներին հավելենք օրերս Բաքու մեկնած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի որոշ անկեղծացումները, ապա ամեն ինչ, կարծես, «տեղն է ընկնում»: Հիշեցնենք,  Լավրովը Բաքվում ոչ ավել, ոչ պակաս ասաց, որ ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Լավրովը լրագրողներին պատմել էր, որ երեկ նա երկար և հանգամանալից հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հավելել է, թե Ալիևը անկեղծ ուզում է վերականգնել և շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջ և արդյունավետ լուծում գտնել։ Եվ Ռուսաստանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի մտերիմ գործընկեր և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ամեն ինչ անելու է փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար։ Ուշադրություն դարձրեք՝ «փոխզիջման հասնելու պայմաններ ստեղծելու համար» արտահայտությանը: Լավրովն ուղիղ Բաքվում ասում է, որ կփորձենք գտնել՝ «նոր կրեատիվ գաղափարներ, որոնք թույլ կտան ձևակերպել կոնսենսուսը»: Ակնհայտ է, որ Լավրովը Բաքվում բանակցությունների ընթացքում կենտրոնացել է հենց ԼՂ խնդրի վրա։ Այսինքն, պաշտոնական Մոսկվան ստանձնում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու գործին: Սա ոչ ավել, ոչ պակաս նոր հայտ է Ռուսաստանի կողմից, մյուս կողմից էլ Ալիևն արձանագրում է, թե հիմա բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, իսկ մյուս կողմից սպառնալով, որ Բաքուն «կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն»: Եվ ի՞նչ... Փաշինյանն այս պայմաններում արձանագրում է, թե պատրաստ է խաղաղ բանակցությունների, կարծես արձանագրելով, որ ինքն էլ է գիտակցում, որ մոտ ապագայում հենց հայկական կողմից են «շահագրգիռ կողմերն» հայկական կողմից ակնկալելու քայլեր: Մի կողմից նա ասում է՝ առանց Ստեփանակերտի ոչ մի բանակցություն, մյուս կողմից, կարծես ստանձնել է   Բաքվի ու Մոսկվայի ազդարարած «բարենպաստ» մթնոլորտի ձևավորմանը: Եվ ի դեպ, հատկանշական է, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի նախագահի՝ ընդդեմ Հայաստանի արված հայտարարություններին: Ինչու՞... Դա էլ է՞ «վերալակային հանդիպման» արդյունք, թե՞ այլ հանգամանքներ են խանգարում Փաշինյանին քննադատել Ալիևի՝ «Հայաստանը մեկուսացնելու», «գրավյալ տարածքներն ազատագրելու» վերաբերյալ հայտարարություններին: Այդ ո՞ր օրվանից է սկսել պաշտոնական Երևանը ուշադրություն չդարձնել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հայտարարություններին, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորմանը, ավելին՝ դրանք փակուղի են մտցնում: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am