Մեկուսացած ու անճար

Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ՝ Էլմար Մամեդյարովի, Սերգեյ Լավրովի և Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը Բաքվում։ Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևին, նշում է, որ դիվանագիտական ուղիներով այժմ հստակեցվում է հանդիպման օրը։ Հաջիևը նշել է, որ եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկվելու են երկկողմ և եռակողմ համագործակցության նախագծեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին ու փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։ Ըստ Հաջիևի` հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ և եռակողմ համագործակցությանն առնչվող նախագծերը, այդ թվում նաև Հարավային գազային միջանցքի հարցն ու փոխշահավետ համագործակցության հարցեր: Նրա խոսքով՝ ներկա դրությամբ դիվանագիտական խողովակների միջոցով հստակեցվում է հանդիպման ժամկետը: Իր հերթին պաշտոնական Մոսկվան ևս հաստատել է Լավրովի` Իրանի և Ադրբեջանի ԱԳ առաջնորդների հետ հանդիպումը: ՌԴ ԱԳ փոխնախագահ Գրիգորի Կարասինը հաստատել է ծրագիրը, ըստ որի՝ պետք է տեղի ունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը. «Այո, այդպիսի հանդիպում ծրագրվում է, եկեք սպասենք դրան»,- ասել է Կարասինը: Այնուամենայնիվ, նա չի կոնկրետացրել, թե մոտավորապես երբ տեղի կունենա հանդիպումը: Ստացվում է այնպես, որ Հայաստանը` լինելով ռուսական տիրույթում, զրկված է Իրանի հետ փոխշահավետ նախաձեռնություններով հանդես գալուց, այլընտրանքային ծրագրերի մասնակցությունից: Ռուսաստանը, հարկ եղած դեպքում, կբանակցի Իրանի հետ գազային ծրագրերի հետ կապված: Մեր հարևանների հետ փոխշահավետ գործարքներ կնքելու մենաշնորհը, փաստացի, թողել ենք Ռուսաստանին, որն էլ ազատ է մեր հարևանների հետ բանակցել այլ ծրագրերի շուրջ` հետապնդելով բացառապես իր երկրի շահերը, ոչ թե ելնել Հայաստանի Հանրապետության շահերից: Թե Ադրբեջանը, թե Վրաստանը, թե Թուրքիան, բոլորն Իրանի հետ լուրջ ծրագրեր են քննարկում, բանակցում: Ռուսաստանն էլ իր հերթին է Իրանի հարթակը ի շահ իր երկրի փորձում օգտագործել: Իսկ Հայաստանում սահմանափակվում են Իրան-Հայաստան հարաբերությունները որերորդ անգամ կարևորելով ընդամենը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am