Ինչպե՞ս են կուրսեցիներով պատգամավոր դարձել․ Մխիթար Հայրապետյանի պարզաբանումը. տեսանյութ
NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ընդամենը օրեր անց պարզ կլինի, թե իշխանության որ թեւում կաշխատի․ «Քաղաքական թիմն է որոշում կայացնելու վարչապետի գլխավորությամբ․ ի վերջո վարչապետն է նշանակում նախարարներին եւ գործադիրի մյուս ներկայացուցիչներին, բնականաբար սպասում ենք որոշման»։
Այս օրերին իրար թիրախավորած «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը», Մխիթար Հայրապետյանը հույս ունի, արդյունավետ կգործեն ընդդիմադիր դաշտում եւ իրենց հակասությունները չեն բերի խորհրդարան․ «Ես իսկապես մեծ հույսեր եմ կապում 7-րդ գումարման Ազգային Ժողովի հետ եւ հույս ունեմ, որ մեր գործընկերները, որոնք եւս ստացել են հանրության վստահության քվեն, թեկուզեւ ընդդիմադիր դաշտում, իսկապես շատ արդյունավետ գործունեություն են ծավալելու։ Այս վերջին գործընթացները հույս ունեմ, որ ԱԺ-ի ներսում չեն արտացոլվի, եւ ընդդիմությունը, կարծում եմ, կկատարի փոխզսպողի իր ֆունկցիան հնարավորինս արդյունավետ»։
«Ե՛ւ օրենսդիրում, ե՛ւ գործադիրում տեսնում եմ իմ հետագա գործունեությունը»,- այսօր