«Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում է Հայաստանում». Սերգեյ Լավրով

Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։ – Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռազմավարական գործընկեր Հայաստանում ամերիկացիները կառուցեն 3 կենսաբանական լաբորատորիաներ։ – Հայաստանի հետ ավարտական փուլում է գտնվում փաստաթղթի նախապատրաստման նախագիծը, որը կերաշխավորի, որ այնտեղ չլինեն օտարերկրյա զինվորականներ, և որը կերաշխավորի, որ այդ ամենը թափանցիկ լինի։ – Երբ գալիս ես Հայաստան, տեսնում ես, որ նստած են 19 մեր դիվանագետներն ու 2.500 ամերիկացի աշխատողներ։ Եվ ահա, թե ինչ են ասում հայաստանյան քաղտեխնոլոգները. Ռուսաստանը տասնամյակներով ԽՍՀՄ նախկին հանրապետությունների նկատմամբ կիրառում է կացնային ուժ։ Նա երբեք չի աշխատում ընդդիմության հետ։ Դրա համար էլ Ռուսաստանի համար Փաշինյանը հսկայական զարմանք էր։ Ռուսաստանը երբեք չի աշխատում քաղաքացիական ակտիվիստների հետ, այլ միայն իշխանության մարդկանց հետ, որոնք ատելի են հասարակության մեջ, ում վարկանիշը, հենց ռուս սպաների խոսքերով՝ 0-ից գրեթե ավելի չէ։ Որտեղի՞ց է գալիս ռուսական դիվանագիտության այս կուրությունը։ – Դա հայե՞րն են գրում։ – Մենք արդեն վիճել ենք փափուկ ուժի կիրառման շուրջ։ Եթե Հայաստանում կան թվով 5000 ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններ (ՈԿԿ), որոնք լվանում են երիտասարդության ուղեղները, որն էլ դրա արդյունքում բացարձակ ամերիկամետ ու հակառուս է դառնում, ու չկան մեր ՈԿԿ-ները, մեր մեդիան… – Դուք ի՞նչ եզրահանգման եք գալիս։ Այստեղ դիլեմա կա։ Կամ այնտեղ ուղարկել 3000 դիվանագետներ ու ստեղծել 5000 ՈԿԿ, կամ խզել դիվանագիտական կապե՞րը։ – Ահա այստեղ, ես կարծում եմ, փափուկ ուժի կիրառում է պետք։ – Իսկ ինչո՞ւ։ – Այդ մարդիկ մեզ լավ էին վերաբերվում, իսկ հիմա՝ ավելի վատ։ Եվ գնալով՝ ավելի ու ավելի վատ կլինի, քանի որ երիտասարդությունը մեծանում է, ու նրանց մշակում են։ – …Ինչ վերաբերում է փափուկ ուժին։ Իսկապես, ես չեմ վիճի. մենք ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ցանկացած երկրում 2-3 անգամ քիչ դիվանագետներ ունենք, քան ԱՄՆ-ը։ – Ի դեպ, Հայաստանում ամերիկացիներն իրենց թվակազմով աշխարհում երկրորդ դեսպանատունն ունեն։ – Նրանք աշխատանքի իրենց չափորոշիչներն ունեն։ Մենք էլ մեր ավանդույթներն ունենք, մեր ֆինանսական սահմանափակիչները, եթե ուզում եք իմանալ։ Քանի որ նախկին ԽՍՀՄ տարածքում աշխատող այդ ողջ ոչ կառավարական կազմակերպությունները փող արժեն։ Ճնշող մեծամասնության դեպքում դա կամ միջազգային զարգացման գործակալություն է, կամ հանրապետական միջազգային ինստիտուտ, դեմոկրատական ինստիտուտ կամ այլ կառույցներ։ Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում է այնտեղ, ինչպես և այլուր։ Այո, այստեղ նրանք թվային առավելություն ունեն։ Մենք չենք կարող դրան պատասխանել նույն թվաքանակով, չենք կարող հայելային կերպով ստեղծել նույնպիսի խամաճիկային կազմակերպություններ, քանի որ շատերը շատ սադրիչ օրակարգ ունեն։ Ես համաձայն եմ այն բանի հետ, որ պետք է աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ճիշտ չէ, որ մենք դա չենք անում։ Մենք աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ։ Ընդհատակյա ընդդիմադիրների հետ չենք աշխատում։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Նույն կերպ մենք նաև հարաբերություններ ունեինք այն 9 պատգամավորների հետ, ովքեր Փաշինյանի դաշինքով խորհրդարանում էին Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Այլ հարց է, որ մենք իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների նկատմամբ։ Քանի որ այն, ինչ Արևմուտքն անում է հետխորհրդային տարածքում, կոչվում է հեղափոխություններ նախապատրաստել։ Միգուցե դա մեր ցավն է, բայց հաստատ՝ ոչ մեր մեղքը։ Մենք ինքներս էլ ոչ մեկ հեղափոխություն ենք ապրել՝ մարդկային կյանքերի հսկայական գնով. ավերված գյուղերով ու քաղաքներով, ու ոչ մեզ, ոչ ուրիշներին նույնը չենք ցանկանում։ Դրա համար պետք է աշխատել։ …Փափուկ ուժը, ինչպես ուզում ես այն կոչիր… Պետք է աշխատել հասարակության հետ, քաղաքացիների հետ, նախագծեր առաջ տանել, որոնք մարդկանց հետաքրքիր են։ Դա մշակույթն է, սպորտը, կրթությունը, պարզապես մարդկային շփումը։ Եվ ես կարծում եմ, որ մենք այստեղ կարող ենք արձանագրել որոշակի դրական արդյունքներ։ Չի կարելի կանգ առնել, այդ կարգի միջոցառումները շատ չեն լինում։ Հրապարակման պատրաստեց 168.am-ը

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am