Երևանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է. «Լույս» խմբակցություն

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը արձանագրում է, որ Երեւանի 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ ի համեմատ 2018թ. Երեւանի բյուջեի, որը այդքան քննադատեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը եւ մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Լույս» դաշինքը։ Նշենք, որ նոյեմբերի 14-ին Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծը: «Այսպիսով բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հրավիրում ենք ձեր ուշադրությունը. . Պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչեւ 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով: . Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչեւ 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով: . Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչեւ 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով: Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետեւյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները: . Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչեւ 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով: . Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչեւ 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով: . Կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն-ից նվազել է մինչեւ 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով: . Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչեւ 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով: . Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչեւ 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով: Աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում եւ ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ: Իհարկե բազմաթիվ կարեւոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ՝ ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարեւորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում) որոնցից բխում է քաղաքի զարգացումը եւ անվտանգության պահպանումը եւ որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարեւոր հոդվածների մեծացմամբ: Երեւանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել եւ չի ներկայացնելու, քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով մենք դիմում ենք Երեւանի բնակիչներին եւ ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները»,– ասված է հայտարարությունում:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am