Նիկոլ Փաշինյանի կեղծված ընտրություններն ու Սերժ Սարգսյանի լռությունը

Դեկտեմբերի 9- ի ատրահերթ ընտրություններից հետո հետաքրքիր իրավիճակ է առաջացել Հայաստանի շուրջ: Ուշանում են տարբեր պետության ղեկավարների շնորհավորանքները, մի քանիսն են դեռ արձագանքել ընտրությունների արդյունքներին ու այս ամենն ասես խորհրդանշում է, որ ինչ-որ մի տեղ նույնպես խորը կասկածներ ունեն արտահերթ ընտրությունների՝ ժողովրդական չափորոշիչներին համապատասխանելու հարցում: Ինչպիսի կասկածներ որ կան այսօր այն հարցում, թե ի վերջո, ինչու Հանրապետական կուսակցությունը չի բոքողարկում ընտրությունների արդյունքները: Հետընտրական հայտարարության մեջ ՀՀԿ-ն քննադատում է ինչպես նախընտրական, այնպես էլ ընտրական շրջանում ակնհայտ ճնշումների, սպառնալիքների եւ այլնի մասին, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը գործել ՀՀԿ-ի ստացած արդյունքների վրա: Այդուհանդերձ, ՀՀԿ-ին մոտ չորս հազար ձայն էր պակասում՝ հաղթահարելու նվազագույն շեմը՝ 5 տոկոսը: Եւ կային կասկածներ, որ եթե յուրաքանչյուր ընտրատեղամասերում ՀՀԿ-ի օգտին քվեարկած ընդամենը երկու քվեաթերթիկ էլ անվավեր համարեին, ապա այդ չորս հազար ձայնը նրանից կխլեին: Սա նշանակում է, որ հակառակ պրոցեսը՝ բողոքարկումը նույնպես կարող էր ռեալ շանս դառնալ այդ ձայները վերադարձնելու տեսանկյունից: Հատկապես այն համատեքստում, որ եթե Լուսավոր Հայաստանը կարող էր այդքան բարձր տոկոսներ հավաքել, ապա  ՀՀԿ-ն որպես ընդգծված միակ այլընտրանք նվազագույն հինգը անկասկած պետք է հաղթահարեր: Այսինքն՝ եթե նրանց մոտ 60 հազար մարդ էր վստահել, ապա կվստահեր նաեւ 3-4-ը, ինչի հարցում կասկածներ են հարուցել հաշվարկի ողջ ընթացքը, երբ ինչ որ պահից ՀՀԿ-ի աճը դանդաղեց նույնիսկ կանգ առավ եւ ԿԸՀ-ն խորը թվաբանական մտատանջումների մեջ էր ասես՝ ինչ թիվ ներկայացնել, որպեսզի չհաղթահարված մնա նվազագույն շեմը: Սակայն ՀՀԿ-ականները ոչ միայն չպայքարեցին, այլեւ հանձնվեցին ակնհայտ կասկածելի լռությամբ: Թեպետ ոչ մեկի համար գաղտնիք չէր, թե բացի վարչական լծակների, ռեսուրսների կիրառումից, իշխանությունը ինչպիսի գործիքներ էր դուրս հանել ՀՀԿ-ի դեմ: Ուժային կառույցները հատկապես վերջին մեկ շաբաթում հատ-հատ աշխատել են ռեյտինգային թեկնածուների դեմ ու տարբեր սպառնալիքներով զսպել նրանց ակտիվությունը: Մենք բազում ահազանգեր էինք ստանում, թե ում ինչով կամ ինչպես էին սպառնում, մի քանիսին ուղիղ տեքստով ասել են, որ ակտիվությունը շարունակելու դեպքում ստիպված կլինեն ընդհանրապես լքել Հայաստանը: Բնականաբար, մենք անուններ չենք հիշատակում ՝ հենց այդ պատճառով, որպեսզի հետընտրական հաշվեհարդար չտեսնեն այդ մարդկանց հետ: Միայն այսպիսի սպառնալիքներից վախենալով է, որ ՀՀԿ-ն կարող էր չբողոքարկեր արդյունքները, սակայն, սրանով հանդերձ տեղեկություններ էին հասնում, որ ներքեւի օղակներում պատրաստ են եղել գնալ մինչեւ վերջ, պայքարել ակտիվ, իսկ վերջում նաեւ բողոքարկել, սակայն ՀՀԿ-ում, ի վերջո, հաղթել է հակառակ տեսակետը, որի ջատագովը Սերժ Սարգսյանն է եղել: Արդյոք նա նույնպես թիմը ռիսկի չի տարել, թե այլ պայմանավորվածություն է ունեցել ուրիշների հետ, ցույց կտա ժամանակը: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am