Լուկաշենկոյի բառապաշարը դուք էլ եք օգտագործում ժողովրդի զգալի մասի նկատմամբ. Ալումյանը՝ Փաշինյանին

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելուն եւ զուգահեռներ տարել Լուկաշենկոյի եւ Փաշինյանի օգտագործած բառապաշարի միջեւ: Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի պարոն Փաշինյան: Երեկ մեծ ցավ ապրեցի, երբ համացանցում տեսա, թե ինչ կերպ է մեկ այլ երկրի նախագահ ԶԼՄ-ների ներկայությամբ արտահայտվում Ձեր մասին: Կարծում եմ՝ դրանով նա վիրավորեց ոչ միայն Ձեզ այլ՝ մեզ բոլորիս: Եվ ամենեւին կարեւոր չեմ համարում,թե արդյոք նա ճիշտ էր վերարտադրում Ձեր ու իր միջեւ եղած խոսակցությունը, թե իրականում ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ձեր ու նրա միջեւ եւ թե ինչ եք պատասխանած եղել նրան: Կարեւորը այն է, որ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ նա Ձեր հասցեին արեց այնպիսի արտահայտություններ, որոնք երբեւէ, որեւէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին՝ անկախ այդ երկրների կամ դրանց առաջնորդների հարաբերություններից: Սակայն արդյոք Դուք նկատել եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ: Արդյոք նկատել եք, որ՝ ընդօրինակելով Ձեզ, ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսնարի հասցեին, իսկ Դուք՝ Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը: Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլ նաեւ՝ արժանանալ ծափահարությունների: Բայց, միգուցե, հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am