Մարուքյանը թող կարդա ու պատասխանի իմ հարցերին

Քանի որ ԲՀկ֊լուսավոր անբովանդակ լեզվակռիվը դեռ շարունակվում է, մի քանի նկատառում անեմ՝ (ասեք Մարուքյանին թող կարդա ու հնարավորության դեպքում՝ պատասխանի իմ հարցերին) 1. Մարուքյանը ասում է, որ պատրաստ է ներկայացնել արտախորհրդարանական ուժերից Մենք դաշինքին ու Դաշնակցությանը։ 1.1. Մենք դաշինքը Սերժ Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ, իսկ գործող Սահմանադրությունը՝ լեգիտիմ փաստաթուղթ։ Տես իմ բանավեճը Մենքի ներկայացուցչի հետ Հայելու առաջ հաղորդման ժամանակ։ Վստահ եմ՝ նույն մոտեցումն ունի նաև Մարուքյանը։ Եթե սխալվում եմ, թող հրապարակայնորեն ժխտի դա։ Թող նաև բացատրի իր աջակցությունը 2015թ Սահմանադրության փոփոխման գործընթացին և Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպումը։ 1.2. Մարուքյանը Ծառուկյանին մեղադրում է մարտի մեկին մասնակցության մեջ։ Պնդումը, իհարկե, տեղին է, բայց հիշեցնեմ Մարուքյանին, որ մարտի մեկի մասնակից է նաև դաշնակցությունը։ Խնդրում եմ պարզաբանել այս անսկզբունքայնությունը՝ ինչպես եղավ Ծառուկյանի մասնակցությունը հիշում են, իսկ դաշնակներինը՝ ոչ։ Ավելին, պատրաստ են համագործակցել դաշնակների հետ։ 2. Մարուքյանը պնդում է, որ իր երկու հարցերը մնացել են անպատասխան՝ ինչ արժեք է ստեղծում Շանգրիլա կազինոն և ինչ մոտիվացիա ունի Ծառուկյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու հարցում։ Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը գիտենք բոլորս։ Բայց ստորև նշվալ հարցերի պատասխանը բոլորս ենք ցանկանում իմանալ։ 2.1. Մարուքյանին հարցնում եմ՝ իսկ դուք որպես 2012թ֊ից ԱԺ պատգամավոր՝ ինչ արժեք եք ստեղծել ԱԺ֊ում։ Քաղաքացին ինչ է շահել ձեր աշխատանքից։ 2.2. Արդյոք Սերժ Սարգսյանի օրոք՝ 2012թ֊ին, հեշտ էր ընտրվել պատգամավոր Վանաձորից ՝ փոխարինելով Դալլաքյանին, և որքան գումար եք ծախսել այդ ընտրությունների վրա, և ով է ձեզ բերել ԱԺ։ Խնդրեմ պատասխանեք այս պարզ հարցերին։ 2.3. Որն է Մարուքյանի մոտիվացիան որ մտել է քաղաքականություն 2012թ՝ որպես անհատ պատգամավոր։ Եվ ինչպես ստացվեց, որ իր ուղին սկսվեց հենց ԱԺ պատգամավոր դառնալուց, մինչ այդ ինքը երբևէ չի զբաղվել հանրային որևէ հարցով կամ ակտիվիզմով և որևէ հանրօգուտ գործունեություն չի ծավալել։ 2.4. Մարուքյանը նշեց, որ ինքը հեղափոխական չէ։ Իհարկե համաձայն եմ այս պնդման հետ, բայց հարց է ծագում՝ ինչ գործ ունի ոչ հեղափոխականը հեղափոխությամբ իրականացված իշպանափոխության հետ և դրա արդյունքում ձևավորված ԱԺ֊ում։ Որ հակահեղափոխական ուժի շահերն է նա ներկայացնելու՞ 2.5. Ի վերջո, մարդկային լեզվով բացատրեք, թե ով է Գևորգը, ինչ տեսակի աջակցություն է ցույց տվել Մարուքյանին և դրա դիմաց ինչ ակնկալիք է ունեցել։ 2.6. Վերջին ընտրություններին Լուսավորը ծախսել է մոտ 70 մլն դրամ կամ 150 հազար դոլար գումար։ Մարուքյանի հայտարարագրի համաձայն, ինքը մի քանի հազար դոլար ունեցվածք ունի, հիմա հարց՝ ով կամ ովքեր են հատկացրել 150 հազար դոլարը Մարուքյանին, և ինչ ակնկալիքով։ Մենակ նորից չպատասխանի՝ լուսավոր քաղաքացիները, քանի որ Հայաստանում կա 30% աղքատ բնակչություն, և որքան էլ նրանք լուսավոր լինեն, ուղղակի ի վիճակի չեն հովանավորելու որևէ անձի կամ ուժի։ Նախնական այսքանը Մարուքյանի համար։ Իսկ ԲՀկ մասով ամեն ինչ պարզ է, անհասկանալի է, թե 6 տարի ԲՀԿ ու Ծառուկյանի հետ աշխատած Մարուքյանը ինչու հենց նոր հիշեց Շանգրիլայի, Ծառուկյանի փողերի ու կապիտալից քաղաքականությունը անջատելու անհրաճեշտության մասին։ Ընդ որում, այս օրակարգը առաջ է քաշել հենց Ազգային առաջընթաց կուսակցությունը՝ նախորդ ընտրությունների ժամանակ։ Իհարկե չենք առարկում, որ մեր ծրագրային կետերը Մարուքյանն ի կտարա ածի ԱԺ֊ում, բայց անհասկանալի է, թե ինչու է լռել Մարուքյանը այդ ամենի մասին՝ տարիներ շարունակ լինելով ԱԺ֊ում։ ՀԳ Եթե կարիք լինի ու զգամ դրա անհրաժեշտությունտ, նաև լայվի միջոցով այս ամենը կպարզաբանեմ։ Գրել է Հայկ Գրիգորյանը

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am