Մեզնով լցնենք քյաբաբնոցները

Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։ Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության և անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի քեֆերը, երկրի առաջին դեմքերին գովերգող անվերջանալի կենացները, ոռնացող ռաբիսի տակ չդադարող պարերը։ Հեղափոխությունից հետո բան չի փոխվել։ Գրեթե ամեն օր համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը։ Ամեն օր՝ նույն զանգվածները, նույն դոփյունը, նոր ռաբիսը։ Վերջինը Սասուն Միքայելյանի հաղթանակի քեֆն էր։ Գոնե մեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է զուսպ տոնել, իսկ ամենամեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է պարզապես չտոնել։ Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ  նկատմամբ։ Ստացած 31, 25, 22, 20, և մյուս՝ իրավիճակային հազարներից պետք է մտահոգվել։ Դա տոնի առիթ չէ․ ՀՀԿ-ի հաղթական սալյուտից և օջախահարսնաքարերից ինչո՞վ եք տարբերվում։ Եւ կուլմինացիային Սասունը չգիտես ինչու օտար լեզվով է արտահայտում իր աշխարհայացքը՝ «мы не нищие, понимаете, ребята?»։ Որպես ռուսաց լեզվի  գիտակ՝ Սասունը հավանորեն գիտի, որ կան նաև այլ ձևակերպումներ, ինչպես, օրինակ՝ «они такие бедные; у них есть только деньги»։ Բայց իմ ասածը բացարձակ Սասունին չի վերաբերում։ Ինչ որ տեղ ես նրան հասկանում եմ, որովհետև նա այդպիսին է և երբեք չի էլ փորձել բարձրաշխարհիկ ռեֆորմիստ խաղալ։ Բայց այդ բոլոր քեֆերին մշտական մասնակցություն է ունենում նոր իշխանության՝ իբր արևմտյան արժեքներ կրող, իբր նախկինը մերժած, կրթյալ, ինտելեկտուալ հատվածը։ Այդ դեպքում բացատրեք՝ ո՞րն է հեղափոխության արժեհամակարգային տարբերությունը։ Ես, օրինակ, գտնում եմ, որ երկրի քաղաքական իշխանությունը չի կարող քեֆչի լինել, ես գտնում եմ, որ ամեն ընտրված քաղաքապետ ու ռեյտինգային պատգամավոր չի կարող մի քանի հարյուր հոգանոց քեֆեր աներ։ Ուղղակի չի կարող, ուղղակի նրանց պետք է արգելել։ Ես գտնում եմ, որ աղքատության նման տոկոս ունեցող՝ մոտ մեկ միլիոն աղքատ բնակչությամբ երկրում, դոմիկներում ապրող հազարավոր ընտանիքներ ունեցող երկրում վերնախավը չի կարող նման ճոխության և ինտենսիվության քեֆեր կազմակերպել։ Ամեն ինչից զատ՝ ամոթ է։ Հայկական քեֆերի սոցիոլոգիան շատ պարզ է. ամեն քեֆի կազմակերպչին, իրոք, մի պահից թվում է, թե հավաքվածներն իր համակիրներն են, գաղափարակիցները, թե հենց իր կենացի մեջ են նրանք տեսնում ազգի փրկիչին, ազգային հերոսին և այլն։ Սոցիոլոգիան մատնում է որ, օրինակ, Սասունի քեֆի մասնակիցների զգալի մասը 7-8 ամիս առաջ մասնակցում էր կա՛մ Կովալենկո Շահգալդյանի, կա՛մ Արամ Հարությունյանի, կա՛մ մեկ այլ ՀՀԿ-ականի քեֆին։ Հրազդանում արտահերթ բնակչափոխություն չի եղել, չէ՞։ Իսկ կենացների բովանդակությունը լրիվ նույնն է։ Եւ վերջում՝ ամենակարևորի մասին. ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում։ Դրանք սովորաբար չեն համատեղվում, մանավանդ՝ ադրբեջանաթուրքական բանակի առաջ կանգնած երկրներում։ Որևէ իշխանության դեռևս չի հաջողվել ռեստորանների պատերի ներսում ճիշտ գնահատել վտանգները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները։ Դրանք այլ միջավայր, այլ մթնոլորտ և այլ սեղանակիցներ պահանջող խնդիրներ են։ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am