Հետխորհրդային Հայաստանի քաղաքականության հերթական զոհը

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի համայնքապետարանի աշխատակից, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի՝ դաժան ծեծի հետևանքով սպանությունը Հայաստանի Հանրապետությունում ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման հերթական ողբերգական հետևանքն էր մեր երկրի քաղաքացիների համար: Հարուցված քրեական գործով ձերբակալված ռուս զինծառայողի հանձնման մասին Հայաստանի իրավապահ մարմիններին՝ մինչ օրս, որևէ տեղեկատվություն հայտնի չէ: Հետևաբար՝ առավոտյան աշխատավայր գնացող հայ կնոջը ծեծելով մահվան հասցրած զինծառայողը, փաստացի, պահվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: Մեր հանրությունը շատ լավ հիշում է Գյումրիում եղեռնագործության զոհ դարձած, երեք սերունդ ներկայացնող Ավետիսյանների սպանության դեպքը, այլ դեպքեր ևս, որոնց նույնպես զոհ են գնացել մեր երկրի քաղաքացիները՝ սպանված և վիրավոր:   Մեր հանրությունը հիշում է նաև այս տարվա ամռանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում (առանց նախապես տեղյակ պահելու հայկական կողմին) ռուսական ստորաբաժանումների զորավարժությունները, որոնք ուղեկցվել էին բնակիչներին խուճապի մատնող անսպասելի կրակոցներով և պայթյուններով:  Այս խայտառակ դեպքի մեղավորները մինչ օրս պատժված չեն: Այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն և ունեցել են նաև մեր երկրի օրվա իշխանությունները` հաճոյակատար քաղաքականությամբ Ռուսաստանի Դաշնության և այդ երկրի զինվորական միավորումների ու ներկայացուցիչների նկատմամբ: Ռազմաբազայի զինծառայողն առավոտյան վաղ ի՞նչ գործ ուներ Գյումրի քաղաքի փողոցներում, ինչպե՞ս էր նա այդ վաղ ժամին հայտնվել տվյալ վայրում, արդյոք զենքո՞վ է եղել, հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունն ինչո՞ւ բացահայտվեց դեպքից շուրջ 10 օր անց, երբ մինչ այդ առկա էին տեսանյութեր, և  ամենակարևորը՝ հանցագործության մեջ կասկածվող զինծառայողն ինչո՞ւ մինչ օրս չի հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ սրանք հարցեր են, որոնց ամբողջական պատասխանները պետք է տրվեն հայկական իրավապահ մարմիններին և հանրությանը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հաճոյամիտ  քաղաքականությունը միջպետական փաստաթղթերով դաշնակից համարվող Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչին զոհ են գնում մեր երկրի քաղաքացիները, ինչի պատճառով ռուսական 102-րդ ռազմական բազայի զինծառայողները մեր երկրի բնակավայրերում իրենց զգում ու դրսևորում են, որպես ամենակարող և անպատժելի: Մենք պահանջում ենք այսօրվա գործող իշխանություններից՝ դրսևորել անկախ պետությանը հարիր արժանապատվություն և տեր կանգնել սեփական երկրի քաղաքացիների կողմից իրենց հայրենիքում ապահով ապրելու և արարելու իրավունքին: Հակառակ դեպքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենք կբանեցնեն իրենց իրավունքները և արդար պահանջատիրությունը՝ անկախ նրանից, թե ովքեր կամ որ երկրի ներկայացուցիչներն են ոտնահարում իրենց իրավունքները:   Հ.Գ Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունն աշխարհում միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը: 1992 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջեւ կնքվել է պայմանագիր «Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ-ի Սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրա գործունեության մասին»: Այդ ժամանակ Հայաստանը՝ իբրև Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, պետական սահմանի թուրքական և իրանական հատվածների պաշտպանությունը փոխանցել է ռուս սահմանապահներին: 1995 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի անփոխհատույց գործունեության մասին աննախադեպ պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական ռազմաբազայի ծախսերի մի մասն իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը, և այդ պայամանագիրը վերջերս երկարացվել է ևս 49 տարով: Վերոհիշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելուց, Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներգրավվելուց վերջացրած՝ Գյումրիում ողբերգությամբ): «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am