Ծանր բանակցություններ են եղել. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազատություն TV-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցերի: «Ես առհասարակ փորձում եմ նախկիններին գնահատականներ չտալ: Այն ինչ եղել է, բոլորը գիտեն, տեսել են: Այսօր, ցավոք, մենք չունենք այն հիմքը, որի վրա կառուցելու ենք հետագա ֆուտբոլային հաջողությունները, որ պետք է լինի: Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի նախագահի աշխատանքը գնահատում են ազգային հավաքականի արդյունքներով: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո ես դարձել էի հասարակության ամենամերժված մարդը: Ինչ ասես ասում էին, գոռում էին: Դրանից հետո հաղթեցինք Մակեդոնիային ու երբ դուրս եկա ստադիոնից, 10 հազար մարդ կանգնած իմ անունն էր վանկարկում: Իհարկե, հասարակությունն այդպես է գնահատում, բայց հայկական ֆուտբոլի զարգացման մեր տեսլականն այլ է: Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ, և ամենակարևորը` մարզիչներ: Այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում հանդիպում եմ ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ու մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանանք կառուցել փոքր դաշտեր: Առաջին 5 տարում ցանկանում ենք Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019 թվականին մենք Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, ֆուտբոլի դպրոց ենք կառուցելու Մարտունիում, արդեն իսկ սկսել ենք ֆուտբոլի դպրոց կառուցել Սիսիանում, Էջմիածնում: Ծանր բանակցությունների արդյունքում կարողացել ենք Հայաստան հրավիրել լեգենդար մի մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել: Հունվարի 6-ին կասենք նրա անունը: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ, բնակվել Հայաստանում, մարզել մեր մարզիչներին ու գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր: Այն երկիրը, որտեղ նա աշխատել է վերջին 20 տարիներին, այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է զբաղեցնում: Նա ունեցել է աշխարհի 9, Եվրոպայի` 6 չեմպիոն: Այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են անձամբ իր աշակերտները: Ինքը մեծահասակների ազգային հավաքականներ երբեք չի մարզել, աշխատել է մինչև 16,17,18,19,21 հավաքականների հետ: Այսինքն մենք բերում ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրն ու հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային մոտեցումների: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մարդուն կկարողանանք համոզել բերել Հայաստան: Նա այսօր ՈւԵՖԱ-ում անցկացնում է մարզիչների սեմինարներ Եվրոպայի բոլոր երկրների համար: Երբ մեզ հետ պայմանագիր կնքի, բոլորի համար այդ դասերը կկարդա արդեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Արթուր Վանեցյանը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am