5 վիրավորներից ոստիկանության ծառայողը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացել է Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող՝ 43-ամյա Գուրգեն Թումանյանը,ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել էին Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աղիտուի զինվորական հոսպիտալ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հրշեջ-փրկարարները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են, իսկ 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են. Opel Astra մակնիշի 35 ՕG 869 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Խաչատրյանը, իսկ Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիշա Հարությունյանը: Վթարի հետևանքով Սիսիանի տարածքի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Խաչատրյանի ուղևորներ, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 61-ամյա Նազիկ Սահակյանը, Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի բնակիչ, 86-ամյա Արևհատ Զաքարյանը, Գ. Հարությունյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գուրգեն Թումանյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 66 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video) ՇՏԱՊ․ «Հերիքա՛ իրար կյանք ուտեք»․ Բագրատ Սրբազանը դիմեց ընդդիմադիրներին (video) ՇՏԱՊ․ Մայիսի 3-ին և 4-ին բոլորս՝ փողոցնե՛ր․ Նարինե Դիլբարյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Խավարածին մեկը փորձում է իր ապազգային սատանայական թեզերով կուրացնել ժողովրդին. Տեր Նարեկ Անհետ կորածների հարազատները փակել են Երևանի Բաղրամյան պողոտան Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am