«Ապրիլի 17-ին ո՞ւր էիք, երբ որ ԱԺ-ում Սերժ Սարգսյան ընտրեցին». Մարուքյանը՝ Ծառուկյանին

«Ում ասես, հանել եք մեզ վրա, որ մենք իրանց հարվածենք, բայց ես ուրիշների ետևում թաքնվողը չեմ, կմաշենք ձեզ, այնքան երկար կպայքարենք, որ կմաշեք: Դուք 2017 թվականին եկաք ընտրության, կլանեցիք «Ելք»-ի ընտրող ուժը և եթե դա չանեիք, մենք կլինեինք երկրորդ ուժը ու չենք թողնի՝ Սերժ Սարգսյանը իր շուրջն ստեղծի այս բուֆերային ուժը: Հիմա դուք եկաք ու դարձաք երկրորդ ուժը ու նեղանում եք, որ ձեզ ասում ենք՝ ինչ եք արել երկրորդ ուժը լինելով... Ապրիլի 17-ին ո՞ւր էիք, երբ որ ԱԺ-ում Սերժ Սարգսյան ընտրեցին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, ինչպես ինքն էր մեկնաբանել՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը: «Ձեր ֆեյքերը գրում են՝ սրանք ծախվել են, Միշիկի մարդիկ են: Որեմն լսեք՝ ոչ Միշիկը, ոչ Սաշիկը, ոչ Սերժիկը մեզ չի օգնել, չի օգնում ու չի կարա օգնի: Միշիկը մեզնից չի կարա փողերը հետ ուզի, բայց այ Ռոբերտ Քոչարյանը ձեր կուսակցության հիմնադիրը, ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է հետ ուզում, որովհետև իրա շնորհիվ եք ստեղծվել: Բայց ինչ եք անում էդ մարդու համար, ոնց որ 2015 թվականին եք ժողովրդին լքել, տենց էլ էդ մարդուն եք լքում: Կամ ասում եք՝ ձեր կուսակցության պապաները... Մենք պապա չունենք, որբ չենք, բայց պապա էլ չունենք... Ընտրությունները պրծել են, նո՞ր եք հակաքարոզ անում, չնայած ընտրություններին էլ էիք անում: Ձեր ախրանիկին չդնեիք Աբովյանում, երրորդ տողում էիք լինելու: Ձեր պատգամավորներին ստիպում եք՝ օրը մի կեղտ գրեն Մարուքյանի հասցեին, բա էդ տղերքը մեղք չեն, սաղի հետ ճամփա ենք գնացել, հաց ենք կիսել գործուղումներին, ոնց են աչքերիս նայելու: Դեբատից դժգոհ եք՝ եկեք մի հատ էլ դեբատ կազմակերպենք, բոլորին պատմեք՝ ոնց եք ֆորմաներ ստացել Մարտի 1-ի ժամանակ... Ստիպված եմ կասկածի տակ դնել ձեր ներդրումներն այլ երկրներում՝ 3 հատ նամակ 3 երկիր ուղարկեմ՝ սկսվում են ստուգումները: Էնքան ձեր վրա նյութեր կան, քրեական գործերից ով խոսա-խոսա, դուք մի խոսացեք: Սպասում ենք ընտրություններն ավարտվի, նոր ձեզնով զբաղվենք, դուք ումից եք լավը՝ Մարտի մեկից գործով դուք էլ ձեր մեղքի բաժինն ունեք: Ձեռքներդ մտցրել եք մեղվի փեթակի մեջ ու խառնել եք փեթակը՝ անիմաստ: Մաշելու ենք: Ե՞ս շատ կորցնելու բան ունեմ, թե՞ դուք: Մտել եք արդեն մարդկանց անձնական դաշտ՝ թե բա ցերեկով ման չգաք: Փողով ուզում եք ինձ խեղդե՞ք, ա չեք կարա, պրոստը չեք կարա: Հին Հայաստանի ձեր բարքերի հետ չխառնեք, իմ կուսակցության ամեն անդամի համար կռիվ եմ տալու»: Վերջում նա դիմեց քաղաքացիներին. «Մեզ պաշտպանեք, սիրելի քաղաքացիներ, որովհետև մենք ձեզ ու Հայաստանի համար ենք պայքարում: Ու առհասարակ, Գագիկ Ծառուկյան, մեր օրակարգում դուք չկաք, մեր բան ու գործը դուք չեք: Դուք նախ մի հատ կողմնորոշվեք՝ ընդդիմություն եք, ինչ եք, կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք՝ ի՞նչ կարաք անեք»:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am