10 ընտանիք, որոնք կառավարում են աշխարհը

Դուք երևի թե լսել եք այն տեսության մասին, որ աշխարհի բոլոր փողերը կենտրոնացված են ամենահարուստ ընտանիքների ձեռքերում։ Ոմանք ծախսում են դրանք իրենց հաճույքների վրա, մյուսները փակ կյանք են վարում։ Սակայն մի բան կա, որ միավորում է նրանց. հասարակության մեջ դիրքը, որը բազմաթիվ գաղտնիքներով է պարուրված։ Ընտանիքների ընտրանի, որոնք կառավարում են այս աշխարհը (սակայն դա հաստատ չէ)։   Ռոքֆելերներ Ռոքֆելերների կլանի ունեցվածքի մասին լեգենդներ են շրջում։ Ըստ լուրերի նրանց կարողությունը տատանվում է 1-3 տրիլիոնի սահմաններում։ Կլանը հայտնի է դարձել Ջոն Ռոքֆելերի շնորհիվ, որն առաջին դոլարային միլիոնատերն է։ ԱՄՆ–ի բոլոր նավթային ընկերությունները սկիզբ են առնում Ռոքֆելերներից։ Այժմ բացի նավթային և բանկային գործերից, Ռոքֆելերներն ակտիվորեն զբաղվում են կրիպտոարժույթով և բարեգործությամբ։ Մորգաններ Քաղաքական տարբեր տեսությունների երկրպագուները ենթադրում են, որ Մորգանների կլանն է որոշում ԱՄՆ քաղաքական կուրսը և կառավարում աշխարհի բոլոր բանկերը։ Սաուդիտներ Սաուդիտները թագավորական դինաստիա են, որը կառավարում է Սաուդյան Արաբիան 1932 թվականից։ Այսօր ընտանիքի ղեկավարը թագավոր Սալման իբն Աբդուլ–Ազիզ Ալ Սաուդն է, իսկ Սաուդիտների ընդհանուր թիվը հասնում է 25 հազար մարդու։ Ընտանիքի ձեռքում է գտնվում նավթի համաշխարհային պահուստների 20%-ը։ Ռոթշիլդներ Ռոթշիլդներն ամենահարուստ ընտանիքներից էին դեռևս Նապոլեոն I-ի ժամանակներից։ Դինաստիան հիմնել է Ամշել Մայեր Ռոթշիլդը։ Ռոթշիլդների ժամանակակից կարողությունը մոտ 2 տրիլիոն դոլար է գնահատվում։ Նրանք զբաղվում են ներդրումներով, թրեյդինգով, բանկային ոլորտով։ Բարուխներ Բարուխների կարողությունն ավելի քիչ է, քան Ռոթշիլդներինն ու Ռոքֆելերներինը, սակայն ազդեցությունն ավելի մեծ է։ Բարուխների կլանի հիմնադիրը՝ Բերնարդ Բարուխը, ԱՄՆ հինգ նախագահների խորհրդականն է եղել և Ուինսթոն Չերչիլի մտերիմ ընկերը։ Հենց նա է հորինել «սառը պատերազմ» արտահայտությունը, ղեկավարել է ատոմային ռումբի ստեղծման նախագիծը և Ատոմային մշակումների միջազգային գործակալությունը։ Ուոլթոններ 1962 թվականին ձեռնարկատեր Սեմ Ուոլթոնը բացեց առաջին Walmart խանութը։ Եվ այդպիսով իրեն ավելացրեց աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Ժամանակի ընթացքում խանութների այս ցանցն ԱՄՆ–ում դարձավ ամենախոշորը։ Բացի այս ցանցից նրանք ղեկավարում են «Արվեստ–բանկը»։ Վինձորներ Վինձորները Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն են։ Այժմ Վինձորների տան ղեկավարը թագուհի Եղիսաբեթ II-ն է։ Նա նաև անգլիական եկեղեցու առաջնորդն է և Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի Գլխավոր հրամանատարը։ Մերդոկներ Մեդիամագնատներ Մերդոկները սկսել են կառուցել իրենց կայսրությունը Ավտրալիայում։ Այժմ Մերդոկներին է պատկանում 20th Century Fox կինոընկերությունը, Fox News հեռուստաալիքը, My Space սոցցանցը Dow Jones ֆոնդային ընկերությունը։ Օփենհեյմերներ Օփենհեյմերներին է պատկանում ալմաստի և ոսկու պահուստների մեծ մասը։ Կլանի հիմնադիր Էրնեստ Օփենհեյմերը տեղափոխվել է ապրելու Քիմբերլի քաղաքը, որը Հարավային Աֆրիկայում է։ Այնտեղ նա սկզբում քաղաքապետ է դարձել, իսկ հետո ղեկավարել է ալմաստ արդյունահանող ընկերություններից մեկը։ Շուտով նա իր ձեռքն է վերցրել ալմաստի և ոսկու արդյունահանման համաշխարհային շուկան։ Այժմ ալմաստի կայսրությունը ղեկավարում է նրա թոռը՝ Նիկ Օփենհեյմերը։ Պրիտցկերներ Հրեա էմիգրանտների ընտանիքը Կիևից Չիկագո է տեղափոխվել 1881 թվականին։ Պրիտցկերներին է պատկանում Hayat կորպորացիան, որն իր մեջ 777 հյուրանոց է պարունակում՝ աշխարհի 54 երկրներում։ Պրիտցկերները ճարտարապետության ոլորտում իրենց մրցանակն են հիմնել։ Այժմ նրանք ապրում են Չիկագոյում, որտեղ իրենց ճարտարապետական դպրոցն ունեն։ Քաղաքի արտաքին տեսքը հիմնականում որոշում է հենց այս ընտանիքը։   Աղբյուրը` Blognews.am

դիտվել է 8585 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am