Ո՞վ է Հայաստանի թիվ 1 անձեռնմխելին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ իշխանությունների ամենակարևոր սխալներից մեկը՝ որոշ անձանց անպատժելիությունը և բեսպրեդելը վերանալու է... Բոլորը, ըստ Փաշինյանի, հավասար են լինելու օրենքի առաջ... Սակայն այս 8 ամիսների ընթացքում մի բան պարզ դարձավ, ինձ և շատ գյումրեցիների համար...Պարզվում է, եթե Հայաստանի նախկին իշխանությունների կողմից հովանավորված որոշ բեսպրեդելշչիկներ կորցրել են իրենց անձեռնմխելիությունը և նրանց որոշ մասը ձերբակալված է, իսկ շատերն էլ ֆինանսական խոշոր փոխհատուցման շհորհիվ ազատության մեջ են, ապա Հայաստանում կա մեկը, ում հեղափոխությունը գրեթե չի անդրադարձել... Դա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի տխրահռչակ ղեկավար, Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է... Այդ անձն ընդամենը կորցրեց ՇՊՀ-ում պաշտոնը, սակայն շարունակում է, ազատության մեջ գտնվելով, խոչընդոտել իր և իր կողմից վերահսկվող ֆան-ակումբի անդամների գործած հանցագործությունների բացահայտմանը, ինչպես նաև իրեն բնորոշ ոճով զրպարտում և անվանարկում է մարդկանց... 2016 թ-ի հուլիսին դառնալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և ժառանգելով նախորդ ռեկտորից 500 միլիոն դրամ գումար (Սահակ Մինասյանը երբեք այս թվի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել և որևէ մեկին չի մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ)` 2017 թ-ի դեկտեմբերի դրությամբ ոչ միայն այդ գումարից որևէ բան չէր թողել, այլև բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն 273 հազար դրամ... Կրթական գործի Կոլումբոս Մինասյանի հանցագործությունները շատ վաղուց բացահայտված են՝ համապատասխան փաստաթղթերով և ապացույցներով... Սակայն Հայաստանի, այսինքն` Շիրակի մարզի իրավապահները, գերադասում են այդ ամենը չնկատել... Այսպես, 2017 թ-ի սեպտեմբերից մինչև 2018 թ-ի մայիս ամիսը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը իր ղեկավարած կառույցի անտարբերությունը ՇՊՀ-ում Սահակ Մինասյանի և վերջինիս ֆան-ակումբի անդամների կողմից գործած հանցագործությունների նկատմամբ բացատրում էր "դեժուրնի" արտահայտությամբ՝ ուսումնասիրությունները շարունակվում են... Իսկ Թավշյա հեղափոխությունից հետո ստիպված հարուցված մի քանի "թեթև" քրեական գործերը Շիրակի մարզի դատախազությունը ուղղակի միտումնավոր քնեցնում է՝ հուսալով, որ կհոգնենք և չեն բարձրաձայնի... Այս 8 ամիսների ընթացքում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ինչ-որ հարցաշար է պատրաստել ԿԳՆ-ին, որը, որքան հասկացել եմ, այս ընթացքում չի էլ ուղարկվել, քանի որ արդեն երկրորդ անգամ է այս ամիսների ընթացքում հայտարարում է, որ կուղարկի... Համոզված եմ, որ չի էլ ուղարկի, քանի որ Շիրակի մարզի դատախազը հենց ինքն էլ լավ գիտի, որ այդ հարցերի 90 տոկոսի պատասխանը ԿԳՆ-ի իրավասությունների մեջ չի մտնում... Օրինակ, շատ հետաքրքիր է, ի՞նչ է պատասխանելու ԿԳՆ-ն Կարեն Գաբրիելյանին, թե ի՞նչ պատճառով է ՇՊՀ բյուջեի նախահաշվում Հայաստանի երիտասարդական հիմնադրմանին նախատեսված 1,5 միլիոն դրամի փոխարեն Սահակ Մինասյանն այդ հիմնադրամին վճարել 6 միլիոն դրամ՝ 4,5 միլիոն դրամ ավելի... Սա բացարձակ ԿԳՆ-ի իրավասության ոլորտում չէ... Իսկ բուհի գումարների վատնման և փոշիացման համար պետք է պատասխան տա հենց Մինասյանը... Կամ բացահայտված է, որ ՇՊՀ-ում մատուցվող շատ կրթական ծրագրեր կեղծ լիցենզիաներով են ձեռք բերված... Կարեն Գաբրիելյանը կրկին դիմում է ԿԳՆ-ին այս հարցի շուրջ, որտեղից նրան պատասխանել են, որ ՇՊՀ-ն ստացել է այդ լիցենզիաները ըստ ներկայացված փաստաթղթերի... Այսինքն` ԿԳՆ-ն իր վրայից հանել է ողջ պատասխանատվությունը այդ կեղծ լիցենզիաների պահով... Գաբրիելյան Կարենն ընդամենը պետք է այդ լիցենզիաների կրկնօրինակը ստանա ՇՊՀ-ից, որտեղ դրանք կան և 5 րոպեում բացահայտի Սահակ Մինասյանի հանցագործությունը...Սակայն չի անում, իսկ այդ նույն կրթական կեղծ լիցենզիաները շարունակվում են իրականացվել... 8 ամիս է Շիրակի մարզի դատախազը չի կարողանում ճշտել, թե իրականում ինչ արժի՞ Սահակ Մինասյանի կողմից 14 միլիոն դրամով ձեռք բերված դիզելային գեներատորը... Ուղղակի խայտառակություն է ՊԵԿ-ի բացահայումները ՇՊՀ-ում,որտեղ կարկանդակասեր Մինասյանը բացել էր բուլկու և կարկանդակի արտադրամաս,բուֆետներ՝մեծ ֆինանսական վնաս պատճառելով բուհին...Շիրակի մարզի դատախազը կրկին լռում է...Հետաքրքիր է,ի՞սկ այդ հարցով չի դիմել ԿԳՆ-ին... Այսպիսի օրինակներ կարող եմ անվերջ բերել... Այստեղից հետևություն...ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամեն ինչ անում է` Սահակ Մինասյանի հանցագործությունները ծածկադմփոց անելու համար... Զարմանալիորեն այս ամենին չեն արձագանքում նաև Դավիթ Սանասարյանը, Վալերիյ Օսիպյանը, որոնց դիմել ենք բաց և փոստային նամակներով... Հայաստանի Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը, Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը և շատ այլ պաշտոնյաներ համաձայնել են փոխհատուցել իրենց ղեկավարած բուհերի ֆինանսական վնասները, որոնք առաջացել են իրենց ղեկավարած տարիներին... Սակայն դա չի վերաբերում Սահակ Մինասյանին... Նա և իր ֆան-ակումբն անձեռնմխելի են... Այս ամենը պատահական չէ... Սահակ Մինասյանի թիկունքում կանգնած են անձինք, ովքեր հիմա սերտ կապերի մեջ են հայաստանյան ներկայիս իշխանությունների հետ, ժամանակին համագործակցել են Մինասյանի հետ՝ ՇՊՀ-ն թալանելու մեջ... Հենց դրանով միայն կարելի է բացատրել այն լռակյացությունը, որը հյուսվել է Սահակ Մինասյանի շուրջ... Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահները մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել ՇՊՀ-ում Համաշխարհային բանկի գումարները մսխելու պատճառով, երբ կեղծ մրցույթներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են Հայաստանից վաղուց բացակայող անձինք... Հ.Գ. Շատերը կարծում են, որ Հայաստանի թիվ մեկ անձեռնմխելին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է... Ո՛չ, հարգելիներս... Դա Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն է, ում ապաշնորհ գործունեության հետևանքով հիմա ՇՊՀ-ն ֆինանսական մեծ խնդիրների առաջ է կանգնած...»

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am