«էս ամբողջ պատմության մեջ ընդամենը «զոհ» են»

«Ջավախքցի՝ մինչև 27 տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացած երիտասարդները, որոնք բանակ զորակոչվելու կամ դատապարտվելու խնդրի առաջ են կանգնել․ էս ամբողջ պատմության մեջ ընդամենը «զոհ» են։ Մարդիկ ժամանակին դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հիմնականում արտագնա աշխատանքի մեկնելու նպատակով, չեն ունեցել զինվորական գրքույկ, կամ ներկայացրել են բանակում ծառայելու փաստը հաստատող փաստաթուղթ, ինչը օրինակնության հետ խնդիր ունի։ Այդ փաստաթղթերը տարիներ շարունակ փոքր երկրում չէր կարող համապատասխան մարմիններից աննկատ պատրաստվել և ներկայացվել ։ Ուղղակի աչք են փակել միայն նրա համար, որովհետև բազմահազար երիտասարդներ չապրելով Հայաստանում, բայց լինելով ՀՀ քաղաքացի, փաստորեն ունեն ընտրելու իրավունք, և կասկածից դուրս է, որ նախկին իշխանությունները այդ հնարավորությունը օգտագործել են։ Նմանատիպ պատմություն եղել է նաև 10-15 տարի առաջ, երբ առանց պատշաճ իրավական հիմքի հայկական կեղծ անձնագրեր էին տպագրել որոշ անձնագրային բաժանմունքներ, իսկ երբ բացահայտվեց, հազարավոր ջավախքցիների վրա սկսեցին քրեական գործեր հարուցվել։ Եվ բնականաբար 10-15 տարի առաջ էլ էդ մարդիկ «մասնակցել» են ընտրություններին։ Կարծում եմ այդ հարցին լուծում կտրվի, բայց փաստաթղթերի օրինականության հետ կապված հարցերում պետք է մաքսիմալ ուշադիր լինել և չտրվել գայթակղություններին։ Բոլոր դեպքերում, պետք է իմանալ, որ եթե անձը ունի օրինական զինվորական գրքույկ՝ ծառայածի կամ չծառայածի՝ էական չէ տվյալ դեպքում, այնուհետև ստանում է նաև ՀՀ քաղաքացիություն, ՀՀ-ում բանակ չի զորակոչվում։ Հակառակ դեպքում պետք է զորակոչվի», – ֆեյսբուքյան էջում գրել է Արտյուշ Գրիգորյանը։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am