Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձն ազատ է արձակվել

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ ուսումնական նռնակ նետած անձը ազատ է արձակվել: 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին` ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ: Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում օրենքով սահմանված կարգով ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել եւ առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ապրիլի 20-ին Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014 թվականից հաշվառված է իրենց կենտրոնում` «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ: Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին: Թիվ 34 եզրակացության համաձայն` «մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ. ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, ղեկավարել դրանք: Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում»: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործն ուղարկել դատարան: Եվ ահա շուրջ երկու տարի է, ինչ Հովհաննես Մուրադյանը հարկադիր բուժում է ստանում հոգեբուժարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ նա մշտապես դիմում էր հանձնաժողովին` հայտնելով, որ ինքը առողջացել է, սակայն ազատ չէին արձակում, քանի որ բժիշկները գտնում էին՝ նրա առողջական վիճակը կարգավորված չէ: Եվ ահա օրերս հանձնաժողովը արձանագրել է, որ նրա առողջական վիճակը կարգավորվել է, եւ նրան ազատ են արձակել, ու նրա նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոցը վերացվել է օրենքով սահմանված կարգով» :

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am