Մի քիչ կույս, մի քիչ հղի, ինչու Արմեն Գեւորգյանին չկալանավորեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ,այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք, մենք շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,-նիստից հետո հայտարարել է Գեւորգյանը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ լավատեսությամբ է վերաբերում իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, և թեև մեղադրանքները ծանր են, բայց կարևորն այն է, որ ինքը դրանք չի ընդունում: 2018ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդհոդվածի3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։ Արմեն Գեւորգյանը համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ անձանցից մեկը եւ մի կողմից զարմանալի ու անակնկալ էր նրա նկատմամբ կայացրած վճիռը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրությունն է լուծում երկրորդ նախագահի նկատամբ եւ իրավաբանական խարխուլ հիմնավորմամբ Քոչարյանին պահում է անազատության մեջ, ավելին կալանքի տակ է պահում նաեւ երկրորդ նախագահի շրջապատի առանցքային դեմքերից Սամվել Մայրապետյանին ու թվում էր, թե հաջորդը լինելու է Արմեն Գեւորգյանը, բայց ոչ: Ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտորեն ուղղորդվող դատարանը նման որոշում կայացրեց, կարծում ենք մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար: Բանն այն է, որ Ռուսաստանը սեղմել է օղակը Հայաստանի վզին եւ Նիկոլ Փաշինյանին այլ ելք չի մնում, քան դուրս գալ այդ վիճակից: Ինչպես հայտնի է մինչեւ երեկ պաշտոնական Մոսկվան քար լռություն էր պահպանում դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Մոսկվան առիթի էր սպասում, որպեսզի ցույց տա իր իրական վերաբերմունքը Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ՀԱՊԿ-ին հասցված հարվածի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովին՝ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին ադապտացվելու կոչի և այլնի համար: Հարկ է շեշտել, որ Վլադիմիր Պուտինը անձամբ չի թաքցրել իր անձնական վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, ինչի վկայությունն էր այս տարի Հայաստանի երկրորդ նախագահին Պուտինի կողմից ուղղված ծննդյան շնորհավորանքը: Հիմա Ռուսաստանը, ըստ էության, բացահայտ ցուցադրում է իր վերաբերմունքը, որը ծաղրից վերեւ չի բարձրանում: Այդ մասին է վկայում Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովայի՝ ընտրությունների վերաբերյալ հայտնի արձագանքը: Հիշեցնենք, որ Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Թե ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հարցին, նա պատասխանել ․«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»: Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՌԴ նախագահ Պուտինը ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, շնորհավորել էր Սերժ Սարգսյանին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակի առիթով:Բացի Պուտինից՝ Նիկոլ Փաշինյանին դեռ չեն շնորհավորել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ղեկավարները: Այս իրողությունից թերեւս նեղված Փաշինյանը որոշել է մի քիչ սիրաշահել Ռռուսաստանին եւ կալանքի սանկցիա չտալ Արմեն Գեւորգյանին: ՀՀ ղեկավարությանը թվում է, որ մի քիչ հղի, մի քիչ կույս վիճակներով կարող են պետություն ղեկավարել ու կառուցել հարեւանների հետ հարաբերությունները: Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am