Փաշինյան-Ալիև. «պասերով» խա՞ղ, թե՞ սուսերով պար

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գրեթե միաժամանակ թվիթերյան իրենց էջերում անդրադարձան Ղարաբաղի թեմային: Դա ակնհայտորեն կոորդինացված «թվիթ» էր: «2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը»,-գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փաշինյանը մի փոքր այլ ռակուրսով էր անդրադարձել թեմային. «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»: Փաշինյանի ու Ալիևի գրեթե միաժամանակյա «թվիթը» հուշում է, որ կա արտաքին մոդերատոր կամ էլ՝ այս ամենը նրանց ուղղակի և անուղղակի բանակցությունների արդյունք է: Բանակցություններ, որոնց մասին Փաշինյանը խուսափում է խոսել, բայց որոնք բավական ինտենսիվ են: Այնքան ինտենսիվ, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը գոհունակություն է հայտնում հայաստանցի իր կոլեգայի հետ բանակցություններից, Ալիևն էլ, ելույթ ունենալով Բաքվում տեղի ունեցող միջոցառումներից մեկում, խոսում է այն մասին, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար: Ադրբեջանում գոհ են գործընթացներից, իսկ մեզ մոտ անորոշություն է ու կասկածներ: Փաշինյանն ակնհայտորեն փորձում է թաքցնել այն, ինչը կա ու քանի որ նրան հատուկ է մեկ բան ասելն ու լրիվ այլ բան անելը, ինչպես նաև սեփական տեսակետը 180 աստիճանով փոխելը, ուստի՝ հասկանալի է, թե ինչու են առաջանում կասկածներ և ինչու է խորանում անորոշությունը: Ուշագրավն այն է, որ Փաշինյանը մի կողմից հայտարարում է, թե ինքը Ղարաբաղի հարցով չի բանակցելու, քանզի դա պետք է անի Ղարաբաղի իշխանությունը, բայց մյուս կողմից բանակցում է ու միջամտում է Ղարաբաղի ներքին գործերին: Ուշագրավ է նաև այն, որ Փաշինյանը հակամարտության կարգավորման նպատակ է դնում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Նրա «թվիթում» խոսք չկա Ղարաբաղի ինքնորոշման մասին: Սա ևս մեկ անգամ հուշում է, որ Փաշինյանը բանակցում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում: Այսինքն՝ այն ծրագրի, որի մասին ակնարկեց Բոլթոնն իր տարածաշրջանային այցի ընթացքում: Այդ ծրագրից փաստացի դուրս է մղված ՌԴ-ն, ինչը չի կարող չնյարդայնացնել Մոսկվային: Դա է պատճառը, որ Կրեմլից Փաշինյանը ստացավ զրո արձագանք խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ՀԱՊԿ անդամ մյուս երկրները չնկատեցին Փաշինյանի հաղթանակը, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սեմերիկովի շնորհավորական ուղերձը, մեղմ ասած, թույլ էր: Այսինքն՝ փաշինյանական Հայաստանը յուրայինների մեջ օտարի կարգավիճակ ունի, իսկ օտարների մեջ էլ յուրային է այնքանով, որքանով, որ կարող է բավարարել նրանց աշխարհաքաղաքական շահերը: Ռուսները ցույց են տալիս, որ դեմ են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ամերիկյան ծրագրին: Դրան դեմ է նաև Իրանը և պատահական չէ, որ այնտեղից Փաշինյանի ներքաղաքական հաղթանակը նույնպես սառը վերաբերմունքի արժանացավ (պարսիկները միայն ընտրություններից 3 օր անց շնորհավորեցին Փաշինյանին, այն էլ՝ արտգործնախարարության ներկայացուցչի միջոցով): «Բոլթոնի պլանը» պայթեցնելու համար էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անկեղծացումը: 5 շրջանների ու Սերժ Սարգսյանի պահվածքի մասին նրա խոսքերն անուղղակիորեն վերաբերում էին Փաշինյանին: Լուկաշենկոյի հայտարարության նպատակն ակնհայտ էր՝ ցույց տալ, որ ՀՀ նախորդ իշխանությունը չի համաձանել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին: Այսինքն՝ եթե Հայաստանի նոր իշխանությունը համաձայնի դրան, ապա դա կնշանակի, որ «թավշյա հեղափոխության» բուն նպատակը հենց դա է եղել: Մի շարք գործոններ համադրելով՝ կարող ենք ենթադրել, որ Լուկաշենկոյի շուրթերով հանդես էր գալիս Կրեմլը և կոնկրետ «մեսիջներ» հղում Փաշինյանին: Իսկ այն, որ վերջինս հենց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակներում է ներգրավված բանակցային գործընթացի մեջ և դեմ չէ այդ բանաձևին, երևում է մի քանի ինդիկատորներով՝ 1. Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով ստացել է վերսահմանադրական կարգավիճակ և ակնհայտորեն մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների կայացման վրա, ներգրավված է, այպես կոչված, խաղաղասիրական գործընթացում: 2. Հայկական բանակում որևէ էական քայլ չի արվել այս ընթացքում մեր մարտունակության բարձրացման ու սպառազինության արդիականացման ուղղությամբ (մարտական ինքնաթիռների ձեռքբերման անոնսը արժանացել է մասնագիտական շրջանակների խիստ քննադատությանը, քանզի հակառակորդի ՀՕՊ համակարգը թույլ չի տալու այդ ինքնաթիռներին նույնիսկ մոտ գալ այն տարածքներին, որտեղ դրանք մարտական առաջադրանք պետք է կատարեն): 3. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունները տարբեր են: Ադրբեջանը խոսում է ստանալիքից, իսկ Հայաստանը՝ խաղաղությունից: 4. Ակնհայտ է արտաքին մոդերատորի դերակատարումը: Բոլթոնի այցը բացահայտեց «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագիրը, որի նպատակը Իրանն է, գործիքները՝ Ադրբեջանն ու Հայաստանը, գինը՝ Ղարաբաղը, ռազմավարական թիրախը՝ Ռուսաստանը: Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման փաթեթը հենց որ պատրաստ լինի, ինքը կբերի հրապարակ ու եթե ժողովուրդը որոշի, որ դա լավն է, ապա ինքը ևս կողմ կլինի դրան: Այս մոտեցումը ամբոխավարության դրսևորում լինելուց բացի, վտանգավոր է, քանզի ժողովուրդը հրապարակում չի կարող Ղարաբաղի հարցը վճռել: Տպավորություն կա, որ այդ ձևով մի կողմից փորձ է արվելու խուսափել պատասխանատվությունից, մյուս կողմից՝ «ժողովրդի անունից» ինչ-որ բան փաթաթել նույն այդ ժողովրդի վզին: Դատելով ամենից՝ Փաշինյանի համար իսկական գլխացավանք է Ղարաբաղի հարցը: Նրա կարծիքով՝ ճիշտը տեսակետ չհայտնելն է, բայց դրա արդյունքում նախաձեռնությունը վերցրել է Ալիևը: Փաշինյանը չգիտի՝ «պասերո՞վ» խաղալ Ալիևի հետ, թե՞ սուսերը հանել ու խաչել այն նրա հետ: Իսկ միգուցե ա՞յլ տարբերակի հետ գործ ունենք: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 70 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am