Ֆեյքերի հրամանատարն ու Փաշինյանի «կորսված» տեսողությունը

Երբ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում է, որ Հայաստանում մամուլը երբեւէ այսքան ազատ չի եղել, քան այսօր է, չես կարող չհակադարձել, որ պարոն Փաշինյան դուք կտրված եք իրականությունից: Բավական է հետեւել նոր իշխանության վերին էշելոնի պաշտոնյաներից որեւէ մեկի մասին իրենց համար ոչ այնքան հաճո մի հրապարակմանը եւ կտեսնեք, թե <<ֆեյքային>> ինչպիսի հարձակում է տեղի ունենում տվյալ լրատվամիջոցի վրա՝ սկսած լրատվամիջոցին համացանցային տիրույթից դեպորտ անելու կոչերից, վերջացրած լրագրողին կամ խմբագրին խաչը հանելու պահանջներով: Պարոն Փաշինյան, դուք այնքան եք կտրվել այս իրականությունից, որ այլեւս չեք տեսում, որ իշխանության ֆեյքերն արդեն ձեր իշխանությանն են սպառնում, այդ ֆեյքերի բանակը կառավարող պաշտոնյաները բոչկա են գլորում ձեր թիմի բոլոր այն մարդկանց վրա, որոնց մեջ իրենց մրցակից են տեսնում, կամ որոնց նկատմամբ ուղղակի սիմպատիա չունեն: Նոր իշխանության անցած յոթ-ութ ամիսների ընթացքում մենք տեսել ենք, թե հատկապես, որ պաշտոնյաների մասին հրապարակումներին են համացանցում բուռն արձագանքում եւ իշխանության կուլիսնեից եկող տեղեկություններով էլ գիտենք, որ նոր Հայաստանում ֆեյքային բանակներ են հրամանատարում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյանը: Այս մարդիկ իրենց մասին հրապարակումներից բացի, ֆեյքերին <<քսի>> տվեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ: Շուրջ մեկ շաբաթ է, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ եկել է պաշտոնները բաժանելու ժամանակը, կրկին ակտիվացել են շահագրգիռ ֆեյքերը: Հատկապես տեսանելի է, որ ինչ-որ մի խումբ համացանցում առավոտից երեկո հակաքարոզչություն է իրականացնում Փաշինյանի թիմակիցներից երկուսի ՝ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պոտենցիալ թեկնածուների դեմ : Ներթիմային մրցակցությունը միայն ֆեյքային հարձակումնեով չի սահմանափակվում, իրականացվում են լրատվական արտահոսքեր նույն <<թիրախի>> դեմ: Ինչն է սարսափելին, պարզվում է, որ կառավարության ներկայիս այդ բարձաստիճան պաշտոնյան, որը շուտով ԱԺ նախագահ կդառնա, մի կողմից զբաղված է իր մրցակիցներին <<ոչնչացնելու>> գործով, մյուս կողմից՝ կան խոսակցություններ, որ այնքան էլ ուրախ չէ ԱԺ նախագահի պաշտոնին ապագայում նշանակվելու հեռանկարով, քանի որ ցանկանում է մնալ ավելի արգասաբեր կառավաությունում: Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այս ամենի դեմն առնել, ապա կարելի է պատեկացնել, թե 88 հոգանոց ֆրակցիայում վաղը ինչ է կատարվելու եւ ինչպես են բոլորը բոլորի դեմ պայքարելու, ինչի արդյունքում, ի վերջո, սալյուտը ներսից է խփելու: Հ.Գ.-Հետաքրքիր է, ինչու է Նիկոլ Փաշինյանը աչք փակում այս ամենի վրա, իսկապես նա չի տեսնում, թե չի ուզում տեսնել: Վերջապես ամիսներ շարունակ իր թիմի փակ հանդիպումնեից տեղեկություններ են մեզ հասնում, որ Փաշինյանը կուսակիցներին ներթիմային սիրո եւ համերաշխության կոչեր է անում, արգելում է իրար դեմ հատկապես հրապարակային հարթակում բոչկա գլորել, առավել եւս նյութեր պատվիրել: Անի Սահակյան  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am