Արթուր Վանեցյանն առաջարկ չի ստացել

2018 թվականի մայիսի 10-ից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նոր էջ բացեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպում է լրագրողների հետ: Կարծում եմ, որ դա շարունակական է լինելու: Երբ ես առաջին անգամ հանդիպեցի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, իմ ավագ գործընկերները դեմ էին դրան, բայց հանդիպումը կարծում եմ, որ տվեց իր դրական արդյունքները: Այսօր կրկին մեծ սիրով հանդիպում եմ լրատվամիջոցների հետ, որպեսզի ներկայացնեմ մեր կատարած աշխատանքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Անդրադառնալով իր պաշտոնավարման հետ կապված հարցին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ ինքը շարունակում է աշխատել որպես ԱԱԾ տնօրեն: «Երբ լրացավ իմ 20 տարեկանը, ես ընդունվեցի ԱԱԾ համակարգ աշխատանքի: Շատ հպարտանում եմ իմ աշխատանքով, շատ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ գործունեությանը: Ինձ համար հպարտություն է ղեկավարել այս կառույցը, որտեղ սկսել եմ աշխատել 20 տարի առաջ: Եղել են բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ, ծառայությունը փոխել է իր դեմքը, փոխվել է հասարակության վերաբերմունքը մեր կառույցի նկատմամբ: Այդ ամենը կարողացել եմ իմ գործընկերների հետ անել: Հուսով եմ, որ դեռ կշարունակեմ պաշտոնավարել որպես ծառայության տնօրեն և իմ ծառայությունով օգուտ բերել Հայաստանին: Ինձ հետ ոչ ոք չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որևէ առաջարկ քաղաքական ղեկավարության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ գործունեությունը որպես ԱԱԾ տնօրեն»,- ասել է Արթուր Վանեցյանը:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am