ԱԱԾ տնօրենը սեփականատերերի անուներն է տվել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի գործին: «Իրականացված օպերատիվ հետախուզության արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը հանդիսանում են Արմեն Ավետիսյանի որդին ու մայրը: Գույքի ձեռքբերման օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, և պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը: Պարոն Ավետիսյանն արդեն դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ գույքը նվիրաբերելու համար: Իհարկե, վերջում կարճվելու է գործը: Կարճվելու է, բայց կարճվելու տարբեր ձևեր կան, կա հանցակազմի բացակայության՝ դատարանով, հանցակազմի բացակայության՝ համաներումով: Այս պահին ես չեմ կարող ասել, թե որով կլինի»,- ասաց Վանեցյանը: Այնուհետև նա անդրադարձավ Ալեքսանդր Սարգսյանին, որը պատրաստակամություն էր հայտնել 30 մլն դոլար նվիրել պետությանը, ասաց. «Ալեքսանդր Սարգսյանի մասին այս պահին հստակ հայտարարություն չեմ կարող անել, որովհետև քննությունն  ընթանում է: Եթե օրենսդրությունը թույլատրեց, որպեսզի… հիմա եթե այդ բառն ասեմ, գրելու են՝ Ալեքսանդր Սարգսյանի գործը կարճվեց: Այո, ես կողմնակից եմ, որ պետության վնասը վերականգվի, մարդը ազատվի պատժից: Ազատվելու համար տարբեր հիմքեր կան, արդարացման հիմքով չեն ազատվում պատժից»:  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am