Հիմա դուք վարչապետ եք, թե ԺԷԿ-ի պետ

Ամեն իչ հուշում է, որ ոչ հեռավոր ապագայում Նիկոլ Փաշինյանը կրակն է ընկնելու սեփական հայտարարությունների ձեռը։ Երեւի նրա մտքի ծայրով չէր էլ անցնի, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր անհաշվենկատ հայտարարությանը կստանա այնպիսի պատասխան, ինչպիսին, եղավ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ոչ ավել ոչ պակաս հայտարարել է․«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանից օկուպացրած տարածքները»։ Անկարան նաև պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Ցյուրիխյան տապալված արձանագրություններից հետո խոսել նույն դիրքերից, խոսում է մինիմումը անտեղյակության, արտաքին դիվանագիտության սեփական տեսլականի բացակայության մասին։ Ինչին, բնականաբար, պետք է հաջորդեր պաշտոնական Անկարայի ծանր ապտակը։ Սա ցույց է տալիս, որ ոչ միայն Փաշինյանն է անհաղորդ այս հարցերին, այլեւ Հայաստանի պատկան գերատեսչությունում ինչ-որ բան այն չէ ու նրանց չի հետաքրքրում՝ ինչ հայտարարություն կանի վարչապետը, ինչ կարող է դա նստել պետության, երկրի վրա։ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ արած այլ հայտարարության գերին էլ երեկ դարձավ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում չարենցավանցիներին խոստացավ այցելել նրանց, որպեսզի քննարկեն երրորդ դպրոցի հարցը, որտեղ տասը օրից ավել դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը։ Փաշինյանը գնաց, հարցը լուծեց ու «մռութներին» խնդրեց վաղվանից դասի գալ։Փաստորեն մեր երկրում ԿԳ նախարար, փոխնախարարներ, մարզպետներ, փոխմարզետներ, քաղաքապետեր, մարզպետարանի ու քաղաքապետարանի կրթության վարչություններ չկան, ու Չարենցավանի դպրոցի հիմնախնդրով անձամբ պետք է զբաղվեր հենց ՀՀ վարչապետը։ Իհարկե, հակառակն էլ չենք պնդում, թե վարչապետը չպետք Է զբաղվի ժողովրդի «մանր» խնդիրներով։ Ընդհակառակը՝ հենց այսպիսի խնդիրներն են հետագայում մարտահրավերներ նետում իշխանություններին։ Սակայն, երբ վարչապետը արդեն յոթ ամսվա ընթացքում ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է եւ պատգամավորի փոխարեն պատասխանել, եւ մարզպետի, եւ անգամ ԺԷԿ-ի պետի, դա լավ բանի մասին չի խոսում։ Նա անգամ իրենց նախընտրական շտաբի պետի լիազորությունները վերցրեց իր ձեռքը եւ ընտրությունների գիշերը ոչ թե Սուրեն Պապիկյանը գնահատեց ընտրական պրոցեսը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Այս տրամաբանությամբ մեր երկրում ոչ մի ինստիտուտ ու կառավարման միջին օղակ երբեք չի կայանա, քանի որ Փաշինյանը որոշել է, որ բոլոր ինստիտուտների գործառույթները ինքը պետք է կատարի։ Բա, մեղք չեք պարոն Փաշինյան։ Մենք հասկանում ենք, որ ձեր «թրաշամանուկների» կառավարությունում իվիճակի չեն իրականացնել իրենց վստահված գործը, որովհետեւ նրանք այդ պաշտոններ են տեղափոխվել ուղիղ ասֆալտից, բայց այդ պարագայում հարկավոր է նորմալ թիմ հավաքագրել, որպեսզի չստացվի, որ միակ «հերոսը» Փաշինյանն է։ Անի Սահակյան

դիտվել է 114 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am