Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան: Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է նշանակվել Կարեն Աբրահամյանը՝ ազատվելով Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: Բակո Սահակյանի կատարած կադրային փոփոխություները, սակայն, այսքանով չեն ավարտվել. երեկվա հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել է Կարեն Սարգսյանը: Մեր տեղեկություններով՝ Արցախում տեղի ունեցող կադրային այս փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու եւ առաջիկա օրերին նոր փոփոխությունների ականատես կլինենք: «168 Ժամի» հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ասել է. «Իշխանությունները, հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները մինչ այս եւ մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելը ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան եւ համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։ Փոփոխությունները նորմալ «կյանքային» երեւույթներ են, ռոտացիան նորմալ է, այդ ոլորտում ռոտացիա է տեղի ունենում ամենուր, այդ թվում Ռուսաստանում»: Ըստ գեներալ-լեյտենանտի, փոփոխված բոլոր պաշտոնները չափազանց կարեւոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Նա ասել է, որ իր կողմից սխալ կլինի գնահատել կադրային քաղաքականությունը եւ արված փոփոխությունների նպատակահարմարությունը։ Սակայն, նրա պնդմամբ, եթե արվել են փոփոխություններ, նշանակում է երկրի՝ Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ կերպով զբաղվում է Արցախի անվտանգությամբ, մտածում, թե ինչպես կարելի է կատարելագործել զինված ուժերը, բարձրացնելով մարտունակությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am