Մոսկվայի շառաչուն «ապտակների» շարքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեհաջող և դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական: «Մատնանշելով երկկողմ հարաբերությունների շատ բարեհաջող և դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ բարձր մակարդակով անցկացվող հանդիպումները կարևոր դեր են խաղում համագործակցության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ալիևը հիշեցրել է, որ միայն 2018թ. բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել երկու պետությունների ղեկավարների միջև, ստորագրվել են մեծ թվով համաձայնագրեր: «Նախագահ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները գոյատևել են պատմության փորձությունների միջով, և երկու երկրներն այսօր հուսալի գործընկերներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը «բարձր մակարդակի է հասել»: Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել, որ Բաքուն է ընտրվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության միջև հանդիպման համար՝ նկատելով, որ դա իր երկրի նկատմամբ «հարգանքի և վստահության ցուցիչ է»: Իր հերթին Գերասիմովը նկատել է, որ արդեն մի քանի անգամ Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության հետ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի մայրաքաղաքը «շատ հարմար վայր է դրա համար, և այստեղ պայմաններ են ստեղծվում նման հանդիպումների համար»: ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության միջև հանդիպումների արդեն տևական ժամանակ է, ինչ անց են կացվում Բաքվում, որպես «չեզոք» վայր: Անցյալ տարիներին ևս եղել են նման հանդիպումներ Բաքվում: Սա ևս իր հերթին վկայում է Մոսկվայի կողմից Ադրբեջանի իշխանություններին վստահելու աստիճանի մասին: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը Մոսկվան տալիս է Ադրբեջանի իշխանություններին: Ի դեպ, վերջապես, պաշտոնական Մոսկվան անդրադարձավ Հայաստանի ԱԺ ընտրություններին: Պաշտոնական շնորհավորանք առայժմ չկա, ու թերևս, չի էլ լինի: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Զախարովան ընդամենը նշել է, որ ակնկալում են կառուցողական երկխոսություն Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ: «Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները… դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները: Մենք տրամադրված ենք Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում»- ասել է նա: Սա ընդամենը մի անդրադարձ է, ինչպես ասում են «գալոչկայի համար», ոչ ավելին: Այսինքն, եթե ճեպազրույց չլիներ, Զախարովային հարց չուղղեին Հայաստանի մասին՝ Կրեմլը հարկ էլ չի համարում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադառնալ: Ավելին, որպես «օրինապաշտ» երկիր, պարզվում է, Ռուսաստանը սպասում է դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները ներկայացնելուն: Մինչդեռ նախորդ տարիներին, նկատենք, որ Հայաստանում ընտրությունները դեռ չավարտած՝ Ռուսաստանի իշխանությունները շտապել էր շնորհավորել մշտապես իշխող թիմին թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար: Այսպես, Մոսկվան, շարունակում է ցույց տալ, որ գոհ չէ ո՛չ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, ո՛չ էլ հետհեղափոխական զարգացումներից: Այս ամենին գումարվում է Պուտինի «ընկերոջ»՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Մոսկվան, ինչպես երևում է, դեռ տարբեր առիթներով ցույց է տալու, որ պատժում է Փաշինյանին, դեռ շատ ենք լսելու շառաչուն «ապտակների» ձայներ՝ տարբեր կողմերից... Մետաքսյա Շալունց

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am