Պուտինի ու Ալիևի համար բարենպաստ է. ի՞նչ են Բաքվում ասել Լավրովի ականջին

Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ի դեպ, Լավրովը Բաքու է ժամանել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին։ Նախատեսված են նաև նրա բանակցությունները Ադրեբջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ նշել է, որ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն կա, և այն վարվում է։ Նրա խոսքով, դա ակնհայտ է: Նման հայտարարություն նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում և ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։ Զախարովան նշել է, որ երկխոսությունը կա, այստեղ պաշտոնական հայտարարություն պետք չէ: «Ռուսաստանը, ելնելով համանախագահների դերից, ակտիվորեն կնպաստի դրական դինամիկային, ուղղված գլխավոր նպատակին հասնելուն»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին, թե կոչի ներքո ենթադրվում է երկու երկրների բնակչությանը խաղաղության պատրաստելը, նա նշել է, որ դա կոնկրետ քայլերի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, դրանով պետք է զբաղվեն կողմերն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Խոսելով այն մասին, թե կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորումը Բաքու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ, Զախարովան շեշտեց՝ հակամարտության կարգավորումը միշտ կենտրոնական թեմաներից մեկն է տարածաշրջան ԱԳ նախարարի այցերի և շփումներ ժամանակ։ «Ե՛ւ Երևանում, ե՛ւ Բաքվում միշտ քննարկվում է։ Սա հիմնական թեմա է։ Ռուսաստանը այդ գործընթացի համանախագահներից է»,- եզրափակել է Զախարովան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ կարծում է, որ այս պահին բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար. «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար: Կան բազմաթիվ գործոններ, որոնք հիմք են հանդիսանում այսպիսի հայտարարության համար»,- ընդգծել է Ալիևը: Նրա խոսքով՝ առաջին հերթին, դա առաջին հերթին Ադրբեջանի աճող ներուժն է, տնտեսական, ռազմական և քաղաքական ուժը, ամրապնդվող միջազգային դիրքերը: «Մենք շարունակում ենք իրականացնել մեր հետևողական քաղաքականությունն այդ ուղղությամբ»,- ասել է նա: Ալիևը նշել է, որ այսօր միջազգային թատերաբեմում Ադրբեջանին մեծ հարգանքով են վերաբերվում: «Աճում է մեր միջազգային հեղինակությունը, որի մասին ես բազմիցս եմ խոսել, և սրանք միայն խոսքեր չեն: Միջազգային հարաբերությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր արտացոլում են ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշումները»,- ասել է նա: Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շարունակում են ղարաբաղյան ճակատում միասնական քննարկումները: Այստեղ հետաքրքրականն այն է, որ Մոսկվա-Երևանում մակարդակում ղարաբաղյան հարցով նման հարցեր չեն քննարկվում: Այլ է պատկերը Ռուսաստան-Ադրբեջան մակարդակում: Ավելին՝ Ալիևը Լավրովի ականջին ասում է՝ «բարենպաստ պայմաններ» են ստեղծվել: Հետաքրքիր է, այդ ի՞նչ է ասել Լավրովը Բաքվում Ալիևին, որ նա համարում է, որ բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել, այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ասում են, որ հայկական կողմը զիջելու ոչինչ չունի, Ստեփանակերտը պետք է որոշի: Ըստ ամենայնի, Մոսկվան ու Բաքուն սեպարատ համաձայնությունների են փորձում գալ, և որոշել են դրա մասին որոշ դրվագներ հրապարակայնացնել: Թամար Բագրատունի

դիտվել է 105 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am