Սիրո՞ւմ է, թե՞ պարզապես չի հարգում

Ռուսաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, թե Մոսկվան և Երևանը երկկողմ հարաբերությունների զարգացման շատ լավ ներուժ ունեն: «Մենք հսկայական ներուժ ունենք, կան բոլոր հնարավորությունները ՝զարգացնելու և պահպանելու այն դինամիկան, որի հիմքը դրվել է նախկինում: Մենք երկկողմ հարաբերությունների արտակարգ լավ դինամիկա ենք ունեցել, որոնք կառուցվել են տարիներով, իր նպաստը բերելով երկու երկրների ժողովուրդներին: Կարծում եմ՝ Հայաստանում գիտեն, թե որքան է Ռուսաստանը ներդրել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, թե՛ քաղաքական կամք, թե՛ նյութական ռեսուրսներ։ Եվ ես կրկնում եմ՝ մենք միշտ շահագրգռված ենք, որ մեր հարևանները, մեր բարեկամ ժողովուրդները բարգավաճեն: Դա առաջին հերթին մեր շահերից է բխում»,-ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ դինամիկան պետք է պահպանել, և գուցե նայել համագործակցության նոր ուղիներ: Հետաքրքրականն այն է, որ սա ասվում է այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո Կրեմլը հարկ էլ չհամարեց շնորհավորել ԱԺ-ում մեծամասնություն ձևավորած Փաշինյանին: Յուրահատուկ «ներուժ» է հայ-ռուսական փոխհարաբերություններում, մեզ «սիրում» են, բայց ըստ ամենայնի՝ չեն հարգում: Ի դեպ, Մարիա Զախարովան արձագանքել է քննարկումներին, թե ինչու ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Tert.am-ը Մարիա Զախարովային ներկայացրել է, որ քննարկումներ և արդեն վերլուծություններ կան նրա մասին, թե ինչու ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել: Դիտարկմանը, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանել է․ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»: Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքել է․ «Արդեն պատասխանել եմ»: Յուրօրինակ լեզվով են սկսել խոսել Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների մասին հարցերին պատասխանելիս: Տպավորություն է, որ Ռուսաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են Փաշինյանի կառավարության նկատմամբ անլուրջ վերաբերմունք ցույց տալ: Ու տարօրինակն այն է, որ դա նրանց հաջողվում է: Նրանք մեկ ասում են՝ հարաբերությունների զարգացման ներուժ կա, մյուս կողմից այդ հարաբերությունները հարգելու ուղղությամբ տարրական կանոններ չեն պահում՝ հարկ էլ չհամարելով շնորհավորել: Ահա, այսպիսի ռազմավարական դաշնակից: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am