Տրագիկոմեդիան շարունակվում է

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Բելառուսի անվտանգության խորհրդի նախագահ Ստանիսլավ Զասի հետ Աստանայում տեղի ունեցած հանդիպմանը նրան աջակցություն է հայտնել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: Այս մասին ասվում է Ղազախստանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել սատարել Ձեր թեկնածությունը, որն առաջարկվել էր Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի կողմից: Դուք արդեն հանդիպել եք կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղըրղզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել»,- ըստ հաղորդագրության՝ ասել է Նազարբաևը: Նազարբաևը կարծում է, որ Զասն ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք և ունեք համապատասխան կրթություն: Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք կսատարենք Ձեզ»,- ասել է նա: Ղազախստանի նախագահը նաև ընդգծել է ՀԱՊԿ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու կարևորությունը: Ծաղրը ՀԱՊԿ-ի շուրջ, այսպիսով, շարունակվում է...  Օրեր առաջ Լուկաշենկոն հայտարարեց, որ որոշում կա գլխավոր քարտուղարի հարցով, հիմա էլ Նազարբաևն է շարունակում թեման ասելով, թե օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում բոլոր երկրների ղեկավարները որոշում են ընդունել սատարելու Բելառուսի թեկնածուին: Դրան հաջորդել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքը, նա վստահեցրել էր, որ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ։ Երեկ կրկին պաշտոնական Երևանը հերքել է: Հայաստանը շարունակում է պնդել, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել: Արման Եղոյանը՝ արձագանքելով Նարզարբաևի հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասել է. «Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»։ Այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։  Դեկտեմբերի 6-ի դռնփակ հանդիպումներից հետո Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե որոշումը, ըստ էության, կայացվել է՝ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Բելառուսից: Եվ Հայաստանի, և Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակներ սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո հերքել էին Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ պնդելով՝ գլխավոր քարտուղարի հարցը մնում է չլուծված: Թե որքան կշարունակեն ՀԱՊԿ-ականները ստորացնել Հայաստանի ձգտումը՝ պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ պարզ չէ: Թվում է, թե այնքան, որքան ձգձգվի հարցը: Իսկ Ռուսաստանն, ակնհայտորեն հաճույք է ստանում պրոցեսից, թվում է, որ նրանք հակված կլինեն թողնել հարցի ձգձգումը, որպեսզի Հայաստանը ավելի շատ խոսի, իսկ ՀԱՊԿ-ականներն ավելի շատ հերքեն, ու այդպես շարունակ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 115 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am