Բաղդադում պայթյուն է որոտացել
Մեկ մարդ է զոհվել, ինն էլ վիրավորվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում պայթյունի հետեւանքով: Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունը որոտացել է Բաբ Շարջի բիզնես կենտրոնում, որտեղ այդ պահին մի խումբ աշխատողներ կային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Պայթյունի պատճառը պարզում են:
