Կալանավայրից վերադարձած տղամարդը Ճամբարակում փորձել է բռնաբարել հարեւանի կնոջը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել Գեղարքունիքի մարզի 45-ամյա բնակչին՝ բռնաբարության փորձ կատարելու համար։ Ընդ որում՝ սեռական բռնության զոհը եղել է հարեւանի կինը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 26-ին. 45-ամյա տղամարդը քրեակատարողական հիմնարկից վերադառնալուց մեկ ամիս անց կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ վերադարձել ՔԿՀ։ Նախկինում գողության, գողության փորձի, իր կնոջն սպառնալու եւ ծեծելու համար դատապարտված 45-ամյա տղամարդը, ով ունի 2 անչափահաս երեխա, 2018 թվականի ապրիլի 26-ին խմած վիճակում իր հանցավոր կենսագրությանն ավելացրել է եւս մեկ դրվագ՝ բռնաբարության փորձ։ Տանը մի քանի բաժակ օղի խմելուց հետո ցանկացել է ծխել եւ գնացել հարեւանից ծխախոտ խնդրելու։ Սակայն հարեւանի տուն չի հասել, քանի որ ճանապարհին տեսել է նրա կնոջը՝ բակի զուգարանի ուղղությամբ են գնալիս եւ ցանկության բնույթը փոխվել է, որոշել է սեռական հարաբերություն ունենալ։ Տղամարդը եւս գնացել է զուգարանի մոտ և սպասել է, որ հարեւանուհին դուրս գա զուգարանից: Երբ վերջինս դուրս է եկել՝ մոտեցել է նրան, բռնել բազուկներից և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Կինը մերժել է առաջարկը ու փորձել ազատվել հարեւանի ձեռքերից, բայց տղամարդը եղել է վճռական։ Նա հարեւանի կնոջը հրել, գցել է գետնին` մեջքի վրա ու ինքը պառկել նրա վրա ու փորձել հանել կնոջ շալվարը։ Վերջինս դիմադրել է, օգնություն կանչել, ինչը լսել է ամուսինը եւ ընդառաջ եկել։ Հարեւանը սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվում եւ հարցրել է, թե ինչ է եղել՝ կատարվում՝ 45-ամյա տղամարդն էլ պատասխանել է, թե «չես տեսնում ինչ եմ անում» ու հեռացել։ Հետագայում գիտակցելով կատարածը նա հարեւաններից ներողություն է խնդրել։ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար՝ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը դատարանը հիմնավորված է համարել։ Մեղադրյալը եւս դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել։ Նախաքննության ընթացքում հայտնել էր, թե երկար ժամանակ կնոջ հետ հարաբերություն չէր ունեցել և իր այդ զազրելի քայլը պայմանավորել խմիչքի ազդեցության տակ գտնվելու հետ։ Նոյեմբերի 20-ի դատավճռով դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման։

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am