«Գողական» Չոշեի Մոսոն» աչք է դրել քաղաքապետի պաշտոնի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, որն ընդամենը մեկ տարի կառավարեց, օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինքը՝ Հարությունյանը, իր հրաժարականը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով՝ նշելով, որ քաղաքական դրդապատճառ չկա։ Մեր տեղեկություններով՝ քաղաքապետի աթոռի վրա աչք են դրել մի քանի հոգի, մասնավորապես՝ Հարությունյանից առաջ քաղաքապետ եղած Վոլոդյա Խլոյանը, որի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Նրա մասին, սակայն, վարդենիսցիներն այդքան էլ լավ հիշողություններ չունեն։ Հաջորդ թեկնածուն վարդենիսցի Մովսես Հակոբյանն է, որը քաղաքում հայտնի է «Չոշեի Մոսո» մականունով, ըստ բնակիչների՝ նա քրեական տարրերի, թաղային հեղինակությունների հետ առնչություն ունի և նրան որպես «գողական» են ճանաչում։ Այս պահի դրությամբ քաղաքապետի վերջին թեկնածուն նախկին ՕԵԿ-ական Գարսիկ Սաղաթելյանն է, որը 7 ամիս առաջ անձնական խնդիրների պատճառով դուրս է եկել երբեմնի հարազատ կուսակցությունից և միայն վերջերս հիմնել է «Վարդենիս հայրենակցական միություն» հիմնադրամը։ «Հրապարակի» հետ զրույցում Գարսիկ Սաղաթելյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր ունեցած ինֆորմացիայով քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու փետրվարի 17-ին։ Նա, անդրադառնալով քաղաքապետ դառնալու ցանկությանն, ասաց․ «Ուզում եմ մասնակցել ընտրությանը, որովհետև դեռևս 17 տարեկանից Վարդենիսում աշխատել եմ, հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ եմ եղել, բավականին գիտեմ խնդիրները ոչ միայն Վարդենիսի, այլ նաև հարակից համայնքների։ Ուզում եմ օգտակար լինել և ծառայել իմ ժողովրդին՝ զուտ այդ նպատակով»։ Ի դեպ, նշենք, որ նախկին քաղաքապետի Վոլոդյա Խլոյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերին այդպես էլ  չպատասխանեց»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am