«Էդմոնն ինքը քաղաքական չի, քանի որ չի պատկերացնում քաղաքացու դերը պետության մեջ». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը 1in.am լրատվականին տրված հարցազրույցում հայտարարել ա, որ Ֆրանսիայում տեղի ունեցողը քաղաքական չէ, քանի որ ինչ-որ քաղաքացիներ դուրս են եկել և սոցիալական արդարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում, բայց նրանց հետ չէ ընդդիմությունը։ Այսինքն՝ քաղաքական կլիներ, եթե բողոքողներին իր սոլիդարությունը հայտներ որևէ կուսակցություն։ Այ, եթե հայտներ, բողոքը կդառնար քաղաքական, իսկ մինչ այդ, չգիտես՝ ինչ է։ Եթե զրուցավարը խորանար, կպարզվեր, որ հանցակազմ պարունակող ինչ-որ ապօրինի հավաքներ են։ Այ սենց էլ Հայաստանում բռնաբարվում ա քաղաքականություն հասկացությունը։ Էդմոնն ինքը քաղաքական չի, քանի որ չի պատկերացնում հանրային հարաբերությունները, քաղաքացու դերը պետության մեջ ու խիստ գերագնահատում ա կուսակցությունների դերը։ Էդմոնը քաղաքացուն վերաբերվում ա որպես ընտրող ու վիճակագրական տվյալ, որը 5 տարին մեկ իրավունք ունի գնալ ընտրատեղամաս և ձայնը տալ իրեն կամ մի այլ «խիստ կարևոր» կլասիկ երևույթի, իսկ դրանից դուրս ամեն ինչ ապաքաղաքական ա։ Հենց էս մտածողությունն էլ նրան ստիպում էր փողոց դուրս չգալ, հարցերը տանել ԱԺ, որ իրենք՝ «կարևորներով» որոշումներ կայացնեն դրանց վերաբերյալ։ Ես պատկերացնում եմ, թե պակաս մասսայականության դեպքում ապրիլ-մայիսին ինչ վիրավորանքներ էր հնչեցնելու փողոցում գտնվողների հասցեին։ Ու պատկերացնում եմ, թե անհաջողության դեպքում ոնց էր սատարելու սերժի բանտարկություններն ու քաղաքական ճնշումները փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ՝ նրանց արարքներում տասնյակի հասնող հանցակազմ տեսնելով։ Ըստ Մարուքյանի, ստացվում ա, որ քաղաքացին քաղաքականության օբյեկտն ա, դրա սպառողը, իսկ ինքը՝ սուբյեկտն ու որոշողը։ Մինչդեռ քաղաքականությունը ԱԺ մի անյկունում ծվարած, հաճախ լպրծուն ու ցանկացած, ավելի մեծ ուժի հարմարվող պատգամավորը չի, այլ քաղաքացին՝ իր հույզերով, ապագայի մասին պատկերացումներով, ցանկություններով։ Սրա լուծումը մեր քաղաքական կյանքում ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրումն ա, որ մարդը ստիպված չլինի սենց ԱՊԱքաղաքական տեքստեր լսել նրանցից, ում սխալմամբ, հանգամանքների բերումով ձայն ա տվել»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am