Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո Audi-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը