Ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է

«Արցախի ՊԲ հրամանատարական կազմի փոփոխության մասին իմ դիրքորոշումը. Չփոխելով իմ կարծիքն այն մասին, որ Ստեփանակերտ-Երևան հարաբերություններում պետք է հաշվի առնվեն բոլոր տեսակի զգայունություններն ու պետք է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոշումներից ու միջամտություններից, որոնք կարող են անվստահություն առաջացնել, մի բան նույնպես հստակ է. անշուշտ, ղարաբաղյան հարցը միջուկային զենքի նման մի բան է, որի հարցում ոչ միայն Երևան-Ստեփանակերտ առանցքով, այլ հենց հայոց ռազմաքաղաքական էլիտայի ներսում ռազմական ու քաղաքական թևերի միջև տարաձայնությունը կարող է լրջագույն զարգացումներ հարուցել: 1998թ. պետական հեղաշրջման այլ պարամետրեր մի կողմ թող թողած, կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ստեփանակերտում ու Երևանում ռազմական ու քաղաքական վերնախավերի ճամբարավորումը Ռ.Քոչարյան-Վ.Սարգսյան-Ս.Սարգսյան-Ս.Բաբայան ընդեմ Լ.Տեր-Պետրոսյան առանցքով դրա ապացույցն էր: Սա հայոց նորագույն պատմության մեջ մի նախադեպ է, երբ ռազմական թևը տապալում է քաղաքական թևի իշխանությունը, երբ նրա հետ համաձայն չէ նման կարևորագույն հարցով: Այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում արձանագրված Ստեփանակերտի ռազմական թևի կողմից պաշտոնական Երևանի քաղաքական թևին, հիմա՝ Նիկոլ Փաշինյանին հակադրությունը, շատ-շատ կոպիտ մոտարկմամբ նույն երևույթի դրսևորումն էր, թեպետ նման առճակատման հիմք բացարձակ չկար. Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլ կամ հայտարարություն չի արել, որը նման անվստահություն առաջացներ Ստեփանակերտում ու որևէ կերպ հիմնավոր լիներ այնտեղ ռազմական էլիտայի կողմից հրապարակային կամ թաքնված դիմակայությունը նրա քաղաքական գծին: Ու այստեղ մյուս հարցն էլ կա. եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, հայտարարություններն Արցախյան խնդրով մտահոգիչ լինեն Երևանում ու Ստեփանակերտում ռազմական էլիտայի որևէ ներկայացուցիչի համար, ապա քաղաքական էթիկան պահանջում է, որպեսզի նա դուրս գա ԶՈՒ-ից, և արդեն քաղաքական հարթության վրա հակադրվի գլխավոր հրամանատարին: Այլապես ԶՈՒ կազմում մնալն ու գերագույն հրամանատարին չընդունելը կարող էր ավելի վատ հետևանքներ ունենալ Արցախի համար: Հուսով եմ` Արցախի հրամկազմի փոփոխությունն այս տրամաբաբությամբ է տեղի ունեցել, և ոչ թե այլ...»: Ստյոպա Սաֆարյան. Facebook

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am