«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ, ամենայն հավանականությամբ, նոր խորհրդարանի ձեւավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր` 12-ից դառնալով 9-ը:
Այն ժամանակ պատգամավոր Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանձնաժողովների թիվը պետք է կրճատել՝ հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ 105 հոգի: Մինչդեռ հիմա նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու՝ 132 հոգի: Թե որ հանձնաժողովը որ քաղաքական ուժին կհասնի, վերջնականապես որոշված չէ. այս դեպքում գործելու է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված «դոնթի բանաձեւը»:
Միաժամանակ, նկատենք, որ ԱԺ պատգամավորների թվի ավելացումն իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի՝ պատգամավորների, նրանց օգնականների աշխատավարձեր, գումարած դրան՝ գրասենյակային ծախսեր, գործուղման ծախսեր եւ այլն: Նշենք, որ միայն գործուղման ծախսերը նվազագույնը 2 հազար դոլար է մեկ անձի համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը