Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն ԱԺ չանցնելուց հետո պարապ չեն մնա։ Հատկապես նրանց պրոֆեսիոնալ հատվածն արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ միջազգային կառույցներից։ Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, նաեւ Էդուարդ Շարմազանովն ունի առաջարկ դրսից, բայց մերժել է՝ նախընտրում է մնալ Հայաստանում, դասախոսել։ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանն էլ է որոշել մնալ Հայաստանում։ Նա իրավական խորհրդատվություն իրականացնող ընկերություն է բացել, որով իրավաբանական ծառայություններ է մատուցելու տարբեր կազմակերպությունների։ Ընկերությունը կկոչվի «Դավիթ եւ ընկերներ»։ Դրա համար Հարությունյանն արդեն գրասենյակ է վարձակալել «Էրեբունի պլազայում»։ Գրասենյակը մեծ չէ, ընդամենը 23 քմ է, քանի որ մեծ ներդրում չի կարողացել անել, սկզբի համար որոշել են այդքանով յոլա գնալ։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ հիմնականում օգտվելու է վիրտուալ օֆիսի հնարավորություններից եւ իր աշխատանքը կազմակերպելու է համակարգչային ծրագրերի միջոցով, նաեւ փորձելու է շուկայում նորամուծություններ մտցնել, որ տարբերվի համանման մյուս ընկերություններից։ Չի բացառվում՝ Արփինե Հովհաննիսյանը եւս միանա նրան, եւ միասին աշխատեցնեն ընկերությունը, եթե այլ առաջարկներ չընդունի։ Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի եղբայրն էլ փաստաբանական ընկերություն ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am