Գյումրիի նոր խայտառակությունն ու «սկզբունքայինների» ոչնչությունը

Գյումրիում դեկտեմբերի 2-ին սարսափելի դեպք է տեղի ունեցել: 57-ամյա կինը մահացել էր ՝ Սլաբոտկա թաղամասում դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Արդեն իսկ հայտնի է, որ կնոջ մահվան դեպքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել: Զինծառայողը կասկածվում է գյումրեցի Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ: Հետաքրքրականն այն է, որ ձերբակալված զինծառայողը, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ պահվում է Գյումրիում, սակայն նրա անուն-ազգանունը իրավապահները հարկ էլ չեն հրապարակել: Տարիներ շարունակ Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորների մասնակցությամբ, մեղմ ասած՝ խայտառակ միջադեպեր են գրանցվել: Ռուս զինվորականների սանձարձակ պահվածքը վաղուց գյումրեցիների, և ոչ միայն գյումրեցիների «համբերության բաժակը» լցրել էր: Ամենասարսափելի, ամենաողբերգականն իհարկե, 2015 թվականին յոթ հոգանոց գյումրեցի ընտանիքի՝ Ավետիսյանների, սպանդն էր ռուս զինծառայողի կողմից, որը բորբոքեց ողջ Հայաստանի զայրույթը: Եվ ի՞նչ, որտե՞ղ է հիմա Պերմյակովը: Անցյալ տարի գարնանը տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովի արտահանձնումը Ռուսաստան: Բայց այս ամենում մեկ այլ երևույթ է զարմանալի: Ինչպես ռուսական ռազմաբազայի հետ կապված խայտառակությունների շարանը, այնպես էլ այս կամ այն արատավոր երևույթի նկատմամբ Հայաստանում հասարակական կազմակերպությունների, «ակտիվիստների», «իրավապաշտպանների» ընտրողական վերաբերմունքն է: Նախորդ իշխանությունների ժամանակ ռուսական ռազմաբազայի հետ կապված հանցագործություններն, անմիմիջապես արժանանում էին մեր «ակտիվիստների» ու «իրավապաշտպանների» ուշադրությանը, ավելին՝ նրանք գրեթե բողոքի ակցիաների ակտիվ մասնակից էին դառնում, ու առիթը բաց չէին թողնում դատափետել իշխանությանը՝ մեղադրելով անվճռականության, վախկոտության մեջ: Ո՞ւր եք հիմա... Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրովի՞ է ձեզ համար, կախված է նրանից թե ո՞վ է այսօր իշխանություն... Այսինքն, Սերժ Սարգսյանի ժամանակ կատարված բոլոր հանցագործությունները վատն էին, որովհետև Սերժ Սարգսյանն էր իշխանություն, իսկ այսօր տեղի ունեցող հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները, լրատվամիջոցների նկատմամբ որոշ քայլերը իրավապահների կողմից նորմալ են, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը չի՞ իշխանություն: Սա է՞ ժողովրդավարության սկզբունքներին ու օրենքի տառին հետևողների բանակի սկզբունքայնությունը... Թամար Բագրատունի

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am