«Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել»

«Փաստ» թերթը գրում է. «Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրերով ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Այս դեպքում բնական հարց է ծագում, թե Ռուսաստանն իրականում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի ներսում ձեւավորվող գների հետ, քանի որ այն ցանկացած երկրի ներքին գործն է: Բայց պարզվում է, որ հայկական կողմի թուլության պատճառով հիմա ազգովի հայտնվել ենք ռուսական աքցանի մեջ: «Փաստորեն համաձայնագրերով թելադրվում է Հայաստանին, թե սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչ մեծություն պետք է ունենա: Ես համարում եմ, որ նման մոտեցումը միջպետական հարաբերությունների պարագայում նոնսենս է, քանի որ որեւէ երկիր իրավունք չունի այլ երկրի թելադրել, թե իր երկրի ներսում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինն ինչքան պետք է լինի: Մատակարարող երկիրը կարող է միայն իր կողմից մատակարարվող գազի սակագինը սահմանել, բայց այլ պետության ներքին գործերին խառնվելու իրավունք չունի: Ես կարծում եմ, որ այս հարցում, ի դեմս Հայաստանի կառավարության, 2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»,– ասաց Է. Սահակյանը: Հիշեցնենք, որ 2013–ին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է եղել: Եվ փաստորեն նրա մասնակցությամբ կամ առնվազն գիտությամբ են այդ համաձայնագրերը կնքվել: Եվ չնայած Ռուսաստանը հայկական էներգետիկ համակարգում մեծ ծավալի մասնակցություն ունի, այդ թվում 100 տոկոսով տիրապետում է ողջ գազամատակարարման համակարգին, սակայն այդ պարագայում անգամ չի կարող այլ երկրի տարածքում կառավարության համաձայնությամբ սահմանել ո՛չ դրա շահագործման կարգը, ո՛չ էլ ներքին սակագինը: «Բնական է, որ Ռուսաստանը պետք է ցանկություն ունենա իրեն պատկանող սեփականությունն այնպես շահագործել, որ առավելագույն շահ ստանա, իսկ Հայաստանը պետք է կարողանա ընդդիմանալ այդ ցանկություններին, ինչը, ցավոք, չի արել: Եվ այդ պատճառով է, որ այնպիսի բովանդակությամբ համաձայնագրեր են կնքվել, որոնք առնվազն կարելի է արտառոց համարել: Եվ ես խորհուրդ կտամ մեր իշխանություններին պարզել, թե ովքեր են մասնակցել այս բանակցություններին եւ ովքեր են նման համաձայնագրեր կնքել»,– ասաց Է. Սահակյանը: Համաձայնագրերում նախապայմաններ նույնպես կան, որոնցից մեկով, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Օրենբուրգում բարձրացնել գազի սակագինը եւ դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել: «Սա ճնշում գործադրելու լծակ է, որն ամեն պահի կարող է օգտագործվել: Մյուս լծակը գազի ջերմարարության, այլ կերպ ասած՝ գազի կալորիականության հարցն է: Այսինքն, գազի մատակարարման պայմանագրում նշված է, թե տվյալ արժեքով ինչ կալորիականության գազ պետք է մատակարարվի: Եվ եթե կալորիականությունը փոխվում է, ապա գազի մատակարարման գինն էլ պետք է փոխվի: Ի դեպ, գազի կալորիականությունը սահմանված է 1 խորհանարդ մետրի համար 7900 կիլոկալորիա, որը նվազագույն ցուցանիշն է: Դրանից ցածր պարզապես չի լինում: Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի կալորիականությունը, սակայն, տատանվում է մինչեւ 8600: Այսինքն, վաճառվող բնական գազի սակագնի՝ ռուսական կողմի ներկայացված վերահաշվարկի ընթացքում գազի սակագինն աճում է 7–10 %–ով: Դա քիչ գումար չէ: Փաստորեն ստացվում է, որ անգամ պայմանագրերով սահմանված սակագինն իրական թիվ չէ, այլ շինծու մի թիվ է, քանի որ վերահաշվարկի ժամանակ մատակարարվող գազի գինն աճում է, որովհետեւ Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը կախվածության մեջ է գազի կալորիականությունից: Դա աննորմալ մոտեցում է, քանի որ գազի օգտագործման արդյունավետությունը կախված է գազի որակի հաստատուն լինելուց: Այսինքն, կարեւոր է կայուն եւ հաստատուն որակի գազ մատակարարելը, եւ այն հարկավոր է նախապես հստակ սահմանել, ոչ թե մի բան սահմանել, բայց մեկ այլ բան անել եւ արհեստականորեն գին բարձրացնել»,– ասաց Է.Սահակյանը: Փորձագետի կարծիքով, բանակցող կողմերի ոչ կոմպետենտ լինելու պատճառով է Հայաստանը հայտնվել նման իրավիճակում: Եվ հիմա կտրուկ քայլեր անելը կհանգեցնի երկու երկրների միջեւ լարվածության: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ ճնշում գործադրել պետք չէ: «Իրավիճակը բարդ է, բայց մեր կողմից բանակցողները պետք է այնքան գիտակցություն եւ գրագիտություն ունենան, որ ռուսական կողմին տեխնիկապես ստիպեն, որպեսզի այսօրինակ հարցերը ճիշտ լուծումներ ստանան»,– ասաց Է. Սահակյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am