Նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտա՞ք. Դավիթ Անանյանը՝ ցուցարարներին (video)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը , Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողների հետ զրույցում նշեց.«Բոլորդ բերում և նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտաք, չէ՞։ Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»:Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։ Նշեցնք,որ ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։
