«Եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ իրենից հրապարակային ներողություն խնդրել»
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Չարենցավան, դպրոցում ինչ-որ կոնֆլիկտ հարթելու համար, այնուամենայնիվ կոնֆլիկտը չի հարթվել։ – – – – – – – – – – – – – – – Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա, այցի նպատակներն ինձ համար անհասկանալի են, ինչպես նաև անհասկանալի է, թե ինչ է ասել «աշխատանքային այց», ինչու են այդ այցի անցկացմանը մասնակցում Շվեյցարիայում մեր դիվանագետները, ի վերջո, վարչապետի տիկին լինելը պետական պաշտոն չէ։ – – – – – – – – – – – – – – – Վարչապետը, երբ դեռ ընդամենը ընդդիմադիր պատգամավոր էր, ինչ ասես չէր ասում Սամվել Ալեքսանյանին։ Իսկ մեր օրերում Նիկոլի տիկինը գովազդում է Ալեքսանյանի ընկերության արտադրած տեքստիլը։ Մի կողմ դնելով շորիկ գովազդելու ու վարչապետի տիկնոջ կարգավիճակի միջև որոշակի անհամատեղելիությունը, մի հարց տամ․ եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ այդ դեպքում իրենից հրապարակային ներողություն խնդրել այն ամենի համար ինչ իրեն ասել եք դուք և ձեր համակիրները։ – – – – – – – – – – – – – – – Ի դեպ, «Ո՛չ դոդացմանը» կարգախոսը շրջանառության մեջ մտցրած մարդուն չի խանգարի ներողություն խնդրել նաև հեղափոխության հաջողման մեջ բավականին ներդրում ունեցած ոմն խոշոր սեփականատիրոջից, հը՞ն։ – – – – – – – – – – – – – – – Փաշինյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ վստահորեն պնդում էր, որ բանակի ծախսերի համար 5 տարում լրացուցիչ 2,5 մլրդ դոլար է հատկացվելու, այսօր արդեն այդքան վստահ չէ և ձևակերպումները մեղմել է․ ոչ թե վստահ «հատկացնելու ենք», այլ «պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար»։ – – – – – – – – – – – – – – – Կլինի, չէ՞, այս ամենի լինկերը չդնեմ, ամեն ինչ թարմ է, կարող եք ինքներդ էլ գուգլել»։
