Սպասելի «սառը ցնցուղ»

Թուրքիայի նախագահի աշխատակազմը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արած հայտարարությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Ահա, պաշտոնական Անկարան կրկնել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է վերադարձնել Ադրբեջանին «օկուպացված տարածքները» և հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից: Իր հերթին, այսօր նաև Հայաստանի արտգործնախարարն է կրկին անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների թեմային: Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ։ Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներում մանրամասներ են ներկայացվել հանդիպման ընթացքում նախարարի արտահայտած տեսակետներից: Անդրադառնալով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ Զ.Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը կատարել է իր հանձնառությունն ամբողջությամբ և նույնը ակնկալում էր նաև Թուրքիայից։ «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք։ Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են: Հայ-թուրքական հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն և այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում», - ասել է Զ.Մնացականյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զ.Մնացականյանն ասել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, ավելացնելով, որ մայիսից ի վեր, երբ կառավարությունը ստանձնեց իր պարտականությունները, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ։ «Պարտադրանքի կամ միակողմանի միջամտությամբ այս հարցում չենք կարող հաջողության հասնել: Բանակցություններում և մեր աշխատանքներում նկատվում է դինամիզմ։ Մենք պնդում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Կարևոր է, որ երկրները ջանքեր գործադրեն լարվածության թուլացման ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև ատելության մթնոլորտի թուլացումը։ Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը», - ասել է Զ.Մնացականյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Զոհրաբ Մնացականյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը կարող է նոր դինամիկա ստանալ և երկու երկրներն էլ պատրաստ են դրան «Մենք ուզում ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները և այս հարցում շարունակականության կողմնակից ենք: Երկու երկրների միջև անցյալում տհաճ դեպքեր են տեղի ունեցել, սակայն մենք պատրաստ ենք բանակցել առանց նախապայմանների: Թեկուզ դժվար թվա, բայց երկու երկրների միջև նոր ճանապարհ պետք է հարթվի», - ասել է Մնացականյանը: «Անադոլու»-ի փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաև շեշտել է, որ հայերը թուրքերի նկատմամբ նախապաշարումներ չունեն և դեմ են խտրականությանը: Ընդգծելով, որ անցյալում երկու երկրների միջև տեղի ունեցածը չպետք է կրկնվի՝ Մնացականյանը հավելել է. - «Մենք հարևան երկրներ ենք և բավարար կարողություն ունենք մեր խնդիրները լուծելու համար: Մենք կողմ ենք երկխոսությանն այս ուղղությամբ»: Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների, թուրքական լրատվամիջոցները որակում են իբրև հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր փուլի ազդանշան: Սակայն, պաշտոնական Անկարայի երեկվա հայտարարությունից հետո, կարելի է ասել, կրկին «սառը ցնցուղ» ստացանք, բայց դա անսպասելի չէր: Թամար Բագրատունի

դիտվել է 134 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am