Ամենաճկուն մորթապաշտը

Երբ 2016 թվականի վերջին Սյունիքն ազատագրվեց հանրահայտ Լիսկայից ու մարզպետ դարձավ Վահե Հակոբյանը, շատերը թեթեւացած շունչ քաշեցին այդ նշանակմամբ։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ Լիսկայի փոխարինողը իր բնույթով ու գործով ավելի դաժանն էր, քան իր նախորդը։ Եւ այդ առիթով սյունեցիները նույնիսկ կատակում էին, թե «Սյունիքը Լիսկայից փրկվեց, պղնձամոլիբդենայինը՝ Վահե Հակոբյանից»։ Վահե Հակոբյանը 2012-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ու դրա հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենն է, ընդ որում, որոշ տեղեկություններով` նա իշխանության բարձրաստիճան հայտնի հովանավորչությամբ չնչին գումարով է տիրացել կոմբինատին: Նրան ընկերական շրջապատում «Վոգ» են ասում: Վահե Հակոբյանը 2014 թվականի հուլիսի 1-ից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական տնօրենն էր, իսկ 2016թ. օգոստոսի 15-ից նշանակվել է նույն ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ: Այս ընթացքում կոմբինատի գործերը «պրավալ» են գնացել: 2016թ. արդյունքներով ԶՊՄԿ-ն տարին փակել է հարկային վնասով: Իհարկե, միշտ էլ կարելի է մեղքը գցել մետաղների գների անկման վրա, սակայն 2009թ․ մոլիբդենի միջին գինն էականորեն ավելի ցածր էր, մինչդեռ հարկային տարին վնասով չփակվեց: Սյունիքի մարզպետ նշանակվելիս նա հայտարարում էր, որ եկել է իր հարստությունը սյունեցիներին ծառայեցնելու: Սակայն մարզի աղբյուրներից ձեռք բերած փողերով ճիշտ հակառակն էր անում… Ավելորդ է խոսել նրա մարզպետական գործունեության մասին, բոլորն էին փաստում, որ նա աշխատում է Բերիայի ոճով։ Նա գրեթե նվազագույնի էր հասցրել շփումը ենթակաների հետ, նրանց հետ հարաբերվում է ընդգծված «դիստանցիայով», քամահրանքով վերաբերում բոլորին։ Փոխարենը 2017-ի ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով ավելի քան 21 հազար ձայն ստացավ՝ հարուցելով հարազատ կուսակցության կասկածներն անգամ։ Մի մարդ, որը գրեթե չէր լինում Սյունիքում եւ մարզ էր այցելում ուղղաթիռով՝ միլիարդների հասնող ծախսեր անելով, զրոյացրել էր համայնքի բնակիչների հետ ցանկացած շփում, մարդ, որը հիմնահատակ աղտոտել էր հիվանդանոցների, ուսումնական հաստատությունների եւ ընդհանրապես մարզային ցանկացած հաստատություններում տիրող մարդկային մթնոլորտը ու բոլորին պարտադրում էր աշխատել իրեն հարազատ՝ «կգբեականի» մեթոդներով, իսկ այդ հաստատություններից յուրաքանչյուրում իր «աչքերն ու ականջներն» էր նշանակել, հանկարծ այդքան ձայն հավաքեց իր ղեկավարած մարզում։ Ինչեւէ, իշխանափոխությունից հետո էլ նա առաջիններից էր, որ լքեց ՀՀԿ-ի խորտակվող նավը ։ Հիմա մեր տեղեկություններով՝ նա ապահով տանիք է գտել` ի դեմս իշխանությունների. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին նա պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի՝ Սյունիքի ռեյտինգային թեկնածուներից մեկին։ Ավելին, նա ջերմ կապեր ունի նոր իշխանության ԱԱԾ ղեկավարության հետ, ի վերջո, նա որոշ ժամանակ նաեւ այդ համակարգում է աշխատել։ Մի խոսքով՝ մեր օրերի ամենաճկուն պատեհապաշտներից մեկը, որը նախկին իշխանության հզոր հովանավորյալին թիկունքում ունենալով հանդերձ իր տեղն է գտել նաեւ նոր իշխանության արեւի տակ։ Հատկանշական է, որ շաբաթներ առաջ նրա անունը շոշափվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման իրականացնողների շարքում, հայտնի է, որ Հակոբյանին պատկանող ընկերություններից մեկն է գաղտնալսման սարքերի ներկրմամբ զբաղվում, չի բացառվում, որ իշխանությանը իր հավատարմությունը գին ունի եւ հենց այդ պատճառով էլ մեղավորներին չեն կարողանում «բացահայտել»։ Անի Սահակյան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am