Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն Փաշինյան, 2018 թվականը հայ ժողովրդի համար դարձավ ճակատագրական մի տարի, որի ընթացքում մի անհատ՝ հանձին Ձեզ, հետևողական աշխատանքով և փոփոխություններ մտցնելու ամուր կամքով կարողացավ իր շուրջը հավաքել հուսահատված մի ժողովուրդ, ու առանց արյուն թափելու ժողովրդին առաջնորդեց դեպի իշխանափոխություն: Այս շրջադարձային փոփոխության մեջ ամենակարևորը Ձեր վճռականությունն է կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս ոլորտում Ձեր հետևողական աշխատանքի շնորհիվ Ձեր հետևից դեռևս կարողանում եք տանել մի հոծ զանգված: Ժողովուրդը դեկտեմբերի 9-ի համախմբմամբ, հավատալով Ձեր անձին, ոչ թե Ձեր շրջապատի մարդկանց, իր ձայնը վստահեց Ձեզ և շատ մեծ ու պատասխանատու պարտականություն դրեց Ձեր ուսերին: Որպես ՀՀ քաղաքացի՝ թույլ տվեք մի քանի անկեղծ դիտարկում կատարել, որպեսզի Ձեր շարժման բերքը կարողանանք քաղել ազգովի, ոչ թե անհատները փոխվեն, իսկ իրականությունը շարունակի մնալ նախինի նման գորշ։ Հարգելի պարոն Փաշինյան, պաշտոնավարող նախարարների մի մասը, ինչպես Դուք վերջին կառավարության նիստում նշեցիք, չեն եկել ՀՀ վարչապետի հրամանները կատարելու, այլ եկել են ցույց տալու, որ նախարար են՝ առանց հասկանալու այդ պաշտոնի պատասխանատվության չափն ու կարևորությունը: Լավ է, որ երիտասարդների եք ընդգրկել կառավարությունում. կսովորեն կամաց-կամաց, սակայն նրանք քանդում են հին համակարգը ու ստեղծում նորը, բայց հնի չափանիշներով: Օրինակներ բերեմ. տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը չի հասկանում իրեն վստահված ոլորտից՝ ճանապարհաշինության և տրանսպորտի բնագավառներից, մարդ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից է, նախարարության ղեկը տալիս է իր ընկեր փոխնախարարին, որն էլ իր հերթին իր հոր ղեկավարած ՍՊԸ-ի աշխատողներին բերում-դարձնում է նախարարության աշխատող, ու ստացվում է՝ հայրը գծում է, ինքը որոշում՝ ով անի այդ գործը… Սա ՀՀԿ-ի դասական կոռուպցիոն սխեման էր… Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն իր ընկերոջը բերում ու ասում է՝ այսինչ տրանսֆորմատորը նորոգիր։ Նախարարությունը, այլ առաջարկներն անտեսելով, գնում է կատարում ընկերոջից, և արդյունքում ունենում ենք վատ ապրանք, թանկ գնով… Նորից ՀՀԿ-ի դասական գործելաոճը… Այս ցանկը կարելի է երկար շարունակել: Որպես ՀՀ քաղաքացի, ով հավատացել է Ձեզ, ցանկանում եմ, որպեսզի փոխվի հին արատավոր համակարգը և ոչ թե միայն անվանումը՝ ՀՀԿ-ն վերափոխվի «Իմ քայլը» դաշինքի, ու ավելի խորը հիասթափություն առաջանա Ձեզ հավատ ընծայած ու Ձեզ սատարած մարդկանց հոծ զանգվածներում։ Անհրաժեշտ է մի կողմ դնել դեռևս ՀՀՇ-ից եկած՝ պաշտոնյաների նշանակման ավանդույթը՝ ով ուզում է լինի, միայն թե մեր թիմից լինի… Հարգանքով ՀՀ քաղաքացի

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am